Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորս խաղաղ բնակիչ է զոհվել ինքնահռչակ ԼԺՀ–ում քաղաքացիական տրանսպորտի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով, ևս երկուսը վիրավորվել են։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է Լուգանսկի Ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Ավտոբուսը հերթափոխից հետո տեղափոխում էր նավթի գործարանի աշխատակիցներին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ավտոբուսին, որը հերթափոխից հետո տեղափոխում էր նավթի գործարանի աշխատակիցներին, ինչպես նաև հարձակվել են երկու մարդատար ավտոմեքենաների վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։