ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ-ում նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման և անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական Հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները, IN Groupe ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Յան Հագեն, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, IN Groupe ընկերության միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Իզաբել Լոզոն և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դատական իշխանության ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլք։

Միջոցառմանը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ներկայացվել են  նոր կենսաչափական անձնագրի էջերի բովանդակությունը նկարագրող  կարճատև  տեսանյութեր:

Ելույթով հանդես է եկել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, այնուհետև  ՀՀ առաջին կենսաչափական նոր անձնագրերը հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին:

Հաջորդիվ երկրի ղեկավարը նոր կենսաչափական անձնագրեր է հանձնել դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին և մի խումբ երիտասարդների, որոնց  ծննդյան օրն է այսօր։

Նիկոլ Փաշինյանն  իր ելույթում շնորհավորել է ներկաներին կենսաչափական անձնագրերի մուտքի և համակարգի թողարկման առիթով: Երկրի ղեկավարի խոսքով՝  այսօրվա միջոցառումը և կենսաչափական անձնագրերը մեր պետության մասին են, իսկ պետությունը ստանդարտի մասին է. «Կարծում եմ՝ ստանդարտը պետության կարևոր առանձնահատկություններից է. այնտեղ որտեղ կա ստանդարտ, վստահաբար այնտեղ կա պետություն:  Եվ այսօր մենք արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանի Հանրապետությունում»:

Վարչապետը, կարևորելով այն հանգամանքը, որ նոր անձնագրերը կեղծել հնարավոր չէ, նշել է. «Սա շատ կարևոր նորություն է, այդ թվում՝ մեր քաղաքացիների և մեր պետության միջազգային վստահելիությունը բարձրացնելու տեսակետից: Այնուամենայնիվ, ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ մենք սա անում ենք մեր քաղաքացիների համար, որովհետև  կենսաչափական անձնագրերի այս համակարգն առաջին հերթին պետք է ավելի հարմարավետ դարձնի ՀՀ քաղաքացիների կյանքը»:

Երկրի ղեկավարը հավելել է՝  կենսաչափական համակարգը ՀՀ քաղաքացիներին տալու է թվային ծառայություններից անվտանգ օգտվելու հնարավորություն և նոր թափ ու ծավալ է հաղորդելու թվայնացման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համակարգի ներդրումը նաև քաղաքացիների ինքնության պաշտպանության առումով: «Կենսաչափական համակարգը թվայնացող դարում, թվային միջավայրում պիտի երաշխավորի մարդկանց ինքնության անվտանգությունը: Այն նաև մեր պետական ինքնության շատ կարևոր հենասյուն է բառիս խորհրդանշական և ուղիղ իմաստով, որովհետև, իհարկե, քաղաքացիությունը պետության և պետականության,  պետական ինքնության կարևորագույն առանձնահատկությունն է, և մեր անձնագրի ձևավորումը ցույց է տալիս այն հազարամյա ճանապարհը, որը կտրելով, անցնելով, հաղթահարելով հասել ենք այս կետին՝ Իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն: Եվ մենք այս կետին հասնելով՝  նոր անսահման հեռանկարներ ենք բացում մեր առաջ: Խնդիր ենք ձևակերպում՝ մեր պետությունը պետք է գոյություն ունենա հարատև և այն  պետք է սերնդեսերունդ փոխանցենք, սերնդեսերունդ փոխանցենք՝ որպես հարատև պետություն»,-նշել է վարչապետը:

Երկրի ղեկավարը նաև արձանագրել է՝  կենսաչափական անձնագրերն էական դեր են ունենալու Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման  բանակցությունների հաջող ավարտի համար. «Մենք վճռական ենք այդ ճանապարհին և ՀՀ քաղաքացիներն էլ սպասում են, որպեսզի մեր նախանշած ժամկետներում ունենանք վիզաների ազատականացում»:

 Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր ջանք են դրել կենսաչափական անձնագրերի այս համակարգը ներդրելու համար։ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է ներկաներին, իսկ ՀՀ  քաղաքացիներին մաղթել՝ հաճելի ճամփորդություն կենսաչափական անձնագրերով և հաճելի գործակցություն ՀՀ թվային ծառայություններից օգտվելիս։

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշել է. «Մենք հույս ունենք և համոզված ենք, որ կենսաչափական անձնագրերի այս նոր համակարգն ավելի շոշափելի և տեսանելի կդարձնի քաղաքացուն պետության կողմից մատուցվող ծառայությունները և դրանց շարունակաբար բարձրացող որակը: Համոզված եմ, որ անձնագիրը, նաև կենսաչափական այս անձնագիրն իր ձևավորմամբ, բովանդակությամբ, քաղաքական ուղերձով մեզ ավելի կբերի այն գիտակցությանն ու համոզմունքին, որ մեր ինքնությունը մեր պետությունն է և մեր պետությունն է մեր ինքնությունը:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular