ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Յուրաքանչյուր ինքնիշխան պետության համար Սահմանադրությունը պետականության հիմնասյունն է, իրավաքաղաքական և արժեքային գլխավոր փաստաթուղթը, որի բովանդակությունը, փիլիսոփայությունը և ցանկացած հնարավոր փոփոխություն պետք է որոշվեն բացառապես տվյալ պետության քաղաքացիների կողմից՝ ազատ կամարտահայտություն արձանագրող համապետական հանրաքվեի միջոցով։

Համաշխարհային պետականաշինության պրակտիկայում և սահմանադրական իրավունքի տեսության մեջ Մայր օրենքի վերանայման կամ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունն առաջանում է բացառապես ներքին զարգացման օբյեկտիվ պահանջներից ելնելով։ Օրինակ՝ նման պահանջ կարող է առաջ գալ, երբ պետական ինստիտուտների կենսագործունեության ընթացքում հասունանում է պետական կառավարման համակարգը փոխելու, իշխանության թևերի միջև զսպումների և հակակշիռների մեխանիզմներում ի հայտ եկած իրավական բացերը վերացնելու կամ պարզապես երկրի հիմնական օրենքը ժամանակակից հասարակական-քաղաքական հարաբերությունների պահանջներին համապատասխանեցնելու կենսական կարիք։

Այսինքն՝ սահմանադրական բարեփոխումն իր բնույթով ներպետական, ինքնաբուխ և հասարակական պահանջարկից բխող գործընթաց է, որի միակ սուբյեկտը և շահառուն տվյալ երկրի ժողովուրդն է, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում արդեն տևական ժամանակ է, ինչ քաղաքական դաշտում և հանրային դիսկուրսում շրջանառվում է Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին այն թեզը, որն իր ծագումնաբանությամբ և շարժառիթներով բոլորովին կապ չունի երկրի ներքին իրավաքաղաքական կյանքի առողջացման հետ։ Խորքային դիտարկումը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե ներքին կամ հանրային իրական պահանջի, այլ դրսից ներմուծված և հայաստանյան իրականության մեջ արհեստականորեն գեներացվող օրակարգի հետ, որի շուրջ ՀՀ իշխանությունների և պաշտոնական Բաքվի հռետորաբանության համադրումը բացահայտում է լրջագույն հակասություններ և ազգային անվտանգությանը սպառնացող խորքային վտանգներ։

Խնդրի առանցքն այն է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջ է քաշել կոնկրետ նախապայմաններ, որոնց շարքում ամենագլխավոր և անզիջում պահանջը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է։ Պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով բազմիցս և առանց դիվանագիտական քողարկումների հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը չի կարող կնքվել, քանի դեռ Հայաստանի Մայր օրենքի նախաբանում պահպանվում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին, ինչը Ադրբեջանի կողմից որակվում է որպես տարածքային պահանջ իր նկատմամբ։

Այս ուղիղ և վերջնագրային պահանջների ֆոնին, սակայն, ՀՀ իշխանությունները փորձում են հարցը տեղափոխել բոլորովին այլ հարթություն՝ հանրությանը ներկայացնելով այնպես, թե իբր սահմանադրական փոփոխությունները կամ նոր Սահմանադրության ընդունումը բացառապես Հայաստանի ներքին գործն է, ներքին օրակարգի մաս և հասունացած հանրային պահանջ, որը միտված է պետականության հայեցակարգային վերաիմաստավորմանն ու իրական Հայաստանի տեսլականի ամրագրմանը։

Իշխանական քարոզչամեքենան հետևողականորեն հերքում է, որ այդ քայլին գնում է Ադրբեջանի ճնշման ներքո, սակայն ժամանակագրական և բովանդակային համընկնումներն այնքան ակնհայտ են, որ իշխանությունների փաստարկները չեն դիմանում քննադատության։ Երբ Բաքվից պահանջում են հեռացնել Անկախության հռչակագրին արվող հղումը, իսկ Երևանից անմիջապես սկսում են խոսել նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին՝ թիրախավորելով հենց նույն հռչակագրի դրույթները, ակնհայտ է դառնում, որ ներքին պահանջի մասին պնդումներն ընդամենը քաղաքական շղարշ են՝ արտաքին պարտադրանքը ներքին լսարանի համար մարսելի դարձնելու նպատակով։

Հատկանշական և, միևնույն ժամանակ, մտահոգիչ է այն հանգամանքը, թե ինչպիսի հետևողականությամբ և վճռականությամբ են ՀՀ իշխանությունները առաջ մղում այս արհեստական օրակարգը, ինչը վկայում է այն մասին, որ նրանց համար այս թեման ունի գերակա, գուցեև իշխանության պահպանման կամ արտաքին պայմանավորվածությունների կատարման տեսանկյունից կենսական նշանակություն։ Իրենց նպատակներին հասնելու և սահմանադրական փոփոխությունների գործընթացն ավարտին հասցնելու համար իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ ղեկավարից սկսած, նույնիսկ չեն բացառում քաղաքական ամենասուր գործիքակազմի կիրառումը՝ ներառյալ Ազգային ժողովի շրջափակումը կամ անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հնարավորությունը, որպեսզի փորձեն ստանալ քաղաքացիների մանդատը՝ մայր օրենքը վերախմբագրելու համար։

 Նման պատրաստակամությունը՝ երկիրը տանելու ներքաղաքական նոր ցնցումների և համապետական քվեարկությունների՝ միայն թե օրակարգից դուրս բերվի Անկախության հռչակագրի հղումը, էլ ավելի է ամրապնդում այն համոզմունքը, որ գործընթացի իրական պատվիրատուն Հայաստանի հասարակությունը չէ, քանի որ սոցիոլոգիական և հանրային տրամադրությունների որևէ ուսումնասիրություն չի արձանագրել, որ սոցիալտնտեսական և անվտանգային բազմաթիվ մարտահրավերների առջև կանգնած ՀՀ քաղաքացու առաջնահերթությունը երկրի սահմանադրության փոփոխությունն է։ Հետևաբար, իշխանությունների այս շտապողականությունն ու ճկունությունը՝ ցանկացած գնով հասնելու սահմանադրական տեքստի վերափոխմանը, ուղղակիորեն ածանցվում է ադրբեջանական կողմի առաջ քաշած նախապայմաններից։

Սակայն այս ամբողջ գործընթացում ամենավտանգավոր և ռազմավարական առումով ամենակործանարար երևույթը ոչ միայն կոնկրետ իրավական տեքստի փոփոխությունն է կամ պետության հիմնադիր փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից հրաժարումը, այլ այն վտանգավոր նախադեպը, որը կարող է ձևավորվել միջպետական հարաբերություններում և Հայաստանի ինքնիշխանության ընկալման մեջ։ Միջազգային պրակտիկայում հանդիպում է նման օրինաչափություն, որ եթե արտաքին, առավել ևս՝ հակառակորդ պետության օրակարգը մեկ անգամ անցնում է՝ հատկապես գլխավոր օրենքի փոփոխության տեսքով, ապա այդ մեխանիզմն անխուսափելիորեն դառնալու է պարբերական և, ինչու ոչ, անկասելի։

 Զիջելով պետության ամենաբարձր իրավական ակտի՝ Սահմանադրության հարցում, պաշտոնական Երևանը փաստացի լեգիտիմացնում է Ադրբեջանի իրավունքը՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին, օրենսդրական դաշտին և պետական կառուցվածքին։

Ժամանակի ընթացքում, տեսնելով, որ շանտաժի և ուժի սպառնալիքի լեզուն արդյունք է տալիս, Ադրբեջանը անկասկած ներկայացնելու է նորանոր՝ էլ ավելի ծանր պահանջներ՝ սկսած Հայաստանի զինված ուժերի թվաքանակի և սպառազինության սահմանափակումից, կրթական ծրագրերի ու պատմության դասագրքերի վերանայումից, մինչև ապագայում, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի իրավունքի սահմանադրական ամրագրում և տարածքային նոր զիջումներ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular