Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ: Ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստին՝ կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում:
«Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում նշանակալի հնարավորություններ կբացեն ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ամբողջ թուրքական աշխարհի համար:
Ես աջակցում եմ այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ, և հայտարարում եմ, որ մենք այսուհետ ևս հնարավորինս մեր ներդրումը կունենանք հաստատուն խաղաղության հասնելու գործում»,- ասել է նա:
Հիշեցնենեք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի հոկտեմբերի 30-ին Անկարայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին: Պատճառը ադրբեջանական ԶԼՄ-ները անվանել են «նախապես ծրագրված միջոցառումները և խիտ երթևեկային/աշխատանքային գրաֆիկը»:
Նրանց տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին Ալիևը ծրագրում է պարգևատրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մինչև 15 տարեկան խաղացողների աշխարհի առաջնության և փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցներին, որոնք առաջին անգամ անցկացվում են Բաքվում: