Իսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զոհեր և վիրավորներ: Ականատեսները հայտնում են բազմաթիվ տուժածների մասին: Այս մասին գրում է El Pais թերթը:
Թերթի տվյալներով զոհվել է առնվազն 10 մարդ:
Նրա տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Տոլեդո նահանգի երկու բնակավայրերի միջև: Գնացքներից մեկի երկու վագոն դուրս է եկել ռելսերից:
Ընդ որում, Europa Press գործակալությունը հաղորդել էր, որ բախումը տեղի է ունեցել Ուրդա բնակավայրի կայարանում տեղական ժամանակով 09:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 12:00-ին): Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու բուժաշխատողները: