ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան

ՄՇԱԿՈՒՅԹ

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ։ Այցերի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ ցույց տալով դրա կապը կենսաբազմազանության, բնության և շրջակա միջավայրի պահպանության հետ։

«Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդի վանական համալիր, Գառնու տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան։ Գառնու տաճարի հարակից տարածքում «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը ներկայացրել է բնաշխարհի հետ հայ ժողովրդի մշակութային կապն արտահայտող ավանդական երգեր և պարեր։ Հնչել են «Խնկի ծառ», «Ցորեն եմ ցանե», «Ծառ փնջելու» պարերգը, ինչպես նաև կենդանիների պաշտամունքին և դրանց նմանակմանն առնչվող ավանդական պարեր՝ «Կռնկավեն», «Ղազ-ղազի», «Զաքենի» և այլ ստեղծագործություններ։ Կազմակերպվել է նաև ցուցահանդես-վաճառք՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, տեղական արտադրողների և արհեստավորների մասնակցությամբ։

Հաջորդաբար մասնակիցներն այցելել են նաև «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոց, ծանոթացել են Սևանա լճի կենսաբանական նշանակությանը և տարածքի հարուստ կենսաբազմազանությանը։ Այնուհետև Սևանի բուսաբանական այգում հյուրերին ներկայացվել են տարածքում աճող և տեղական պայմաններին հարմարված բուսատեսակները, այդ թվում՝ Կարմիր գրքում ընդգրկված տեսակները։

Սևան քաղաքի տաղավարային գոտում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու տեղացի ստեղծագործողների աշխատանքներին և արտադրանքին։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն ներկայացրել է հայկական խոհարարական ժառանգությունը՝ ավանդական ուտեստի պատրաստման ցուցադրությամբ։ Սևանի մշակույթի կենտրոնում ծրագիրը շարունակվել է «Լճի մարդիկ․ Սևանի ձկնորսները» վավերագրական ֆիլմի դիտումով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից նկարահանված ֆիլմը ներկայացնում է Սևանի ձկնորսական մշակույթը, ձկնորսների հիշողությունները և լճի հետ նրանց կապը։ Ֆիլմի ցուցադրությանը հաջորդել է հանդիպում և զրույց ֆիլմի հերոսների՝ Սևանի ձկնորսների հետ, որն ամփոփվել է ԳԱՄՄԱ բենդի համերգով։ Օրվա մշակութային ծրագիրը շարունակվել է «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում՝ տեղական բուսատեսակներից պատրաստված «Սևան թեյի» հյուրասիրությամբ և ստեղծագործական աշխատարանով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular