Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթափ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների, «Էտրո» ՍՊԸ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Կոմիտասի, Պ.Սևակի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: