Դրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴրսից աճող ճնշումների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է: Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Մինչ Ադրբեջանից հերթական հիշեցումներն են հնչեցվում, որ իրենք կապիտուլյացիայի են ենթարկել Հայաստանը, ջախջախել ու մի բան էլ ներողություն են ակնկալում հայերից, ի պատասխան՝ գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ:
Իհարկե, անիմաստ է մանրամասն գրել, թե ինչի մասին է գործը կամ ինչպիսի զավեշտ է դրանում Սերժ Սարգսյան անուն-ազգանունը տեղավորելը, բայց դե սա է այսօրվա բռնատիրական ռեժիմի ողջ մերկությունը և թեմաներին բարձր հնչեղություն հաղորդելու հետևողականությունը:
Դրսից աճող ճնշումների, հնչող վիրավորանքների և հարվածների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, դիմակայությունը զրոյական է, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշումների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է»,- գրել է Աբրահամյանը: