ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններից հետո իշխող ՔՊ կուսակցության քարոզիչները շտապեցին սոցիալական ցանցերը ողողել «հաղթական» ռեպորտաժներով ու ցուցադրական հպարտությամբ։ Առանձնակի ոգևորությամբ մատնանշվում է, օրինակ՝ Կիրանցում արձանագրված մոտ 90 տոկոսանոց արդյունքը։ Սակայն քաղաքագիտական սթափ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս թվերը ոչ թե իշխանության իրական ժողովրդականության կամ ժողովրդավարական հաղթանակի վկայություն են, այլ քաղաքական համակարգի խոր ճգնաժամի և գիտակցված ինքնախաբեության ցայտուն դրսևորում։

Ուղղակի խնդիրն այն է, թե ինչպես է իշխանությունը հասել այդ արդյունքին ընտրություններից շատ ավելի վաղ։ Կիրանցի պարագան ինքնին խոսուն է. մի գյուղում, որտեղ վերջին սահմանազատման հետևանքով հողերի ու տարածքների մի մասն անցավ ադրբեջանական կողմին, իսկ տեղի բնակչությունը երկարատև ու ցավոտ պայքար մղեց ապրելու սեփական իրավունքի համար, իշխող ուժի ստացած բարձր տոկոսները ոչ թե աջակցության, այլ այլընտրանքի իսպառ բացակայության հետևանք են։

Իշխանությունը ընտրությունների ելքը կանխորոշեց դեռևս քվեարկության օրվանից առաջ։ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխող թիմն ուղղակիորեն գլխատեց տեղական մակարդակում իր համար վտանգ ներկայացնող ողջ ռեսուրսը։ Տեղերում ազդեցություն, հեղինակություն և լուրջ կշիռ ունեցող այն գործիչները, ովքեր ընդունակ էին քպական վարչական ապարատի դեմ իրական ու մրցունակ պայքար մղել, նպատակաուղղված չեզոքացվեցին։ Շինծու քրեական վարույթները, անհամաչափ կալանավորումներն ու ուժային ապարատի ճնշումները ձևավորեցին մի այնպիսի մթնոլորտ, որտեղ պայքարի ընդունակ գործիչները կա՛մ ֆիզիկապես զրկվեցին մասնակցության հնարավորությունից՝ հայտնվելով անազատության մեջ, կա՛մ էլ ստիպված եղան հրաժարվել ընտրապայքարից։

Այսպիսով, դաշտը նախապես մաքրվեց ռեալ մրցակիցներից։ ՔՊ-ն շատ տեղերում ընտրություններին գնաց, ըստ էության, մենակ՝ մրցելով կա՛մ սեփական ստվերի, կա՛մ էլ քաղաքական կշիռ չունեցող, ֆիկտիվ միավորումների հետ։ Նման պայմաններում, գործադրելով վարչական ողջ լծակները, բարձր տոկոսներ արձանագրելը ոչ թե հպարտության առիթ է, այլ ժողովրդավարական ինստիտուտների բացահայտ ոտնահարում։ Սա ոչ թե ազատ ընտրություն էր, այլ վարչաքաղաքական մեքենայի միջոցով իշխանությունը վերարտադրելու ձևական արարողակարգ։

Ժողովրդավարության դիակի վրա նման տոկոսներ արձանագրելով՝ իշխանությունը հասնում է ոչ թե կայունության, այլ ստեղծում է պայթյունավտանգ մի իրավիճակ, որն առաջին հերթին սպառնում է հենց իրեն։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ այն քաղաքական համակարգերը, որոնք քաղաքացուն զրկում են ընտրության և այլընտրանքի իրական իրավունքից, իրենց տակ դնում են դանդաղ ազդեցության ռումբ։ Հասարակությունը, որի քաղաքական ձայնն ու դիմադրողականությունը խեղդվում են վարչական ու իրավական բռնաճնշումներով, չի դառնում հնազանդ. այն դառնում է լռել յայն վտանգավոր։ Կուտակված դժգոհությունն ու օտարումը պետական համակարգից վաղ թե ուշ գտնելու են իրենց ելքը։ Երբ քաղաքական դաշտը նախապես մաքրված է լինում ինստիտուցիոնալ այլընտրանքներից, այդ դժգոհությունը դուրս է գալիս քաղաքական հունից՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ նույնիսկ ամենաբարձր տոկոսներն այլևս ի վիճակի չեն լինում ապահովել քաղաքական իրական կայունություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular