«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին, քանզի միայն փոշի կմնա»․ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր պարտության դեպքում երկրին աղետով է սպառնացել։
Իր պաշտոնական էջում հրապարակելով մեգապոլիսի վերևում միջուկային պայթյուն պատկերող լուսանկար՝ Իսրայելի կառավարության ղեկավարը շեշտել է, որ իրանական սպառնալիքը երկրի գոյությանը սպառնացող գլխավոր վտանգն է։
Նեթանյահուի կարծիքով՝ ներքին սուր հակասությունները, այդ թվում՝ Կատարի դերակատարության շուրջ սկանդալները, ծայրահեղ ուղղափառ հրեական համայնքի կարգավիճակի և կրոնական երիտասարդությանը բանակ զորակոչելու հարցերը, ընդամենը «ծխածածկույթ» են, որը հասարակության ուշադրությունը շեղում է ազգային անվտանգության գլխավոր մարտահրավերից։