Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատարի միջնորդները ժամանել են Թեհրան, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով պաշտոնյային։
«Կատարի միջնորդները կիրակի օրը ժամանել են Թեհրան ՝ Միացյալ Նահանգների հետ համակարգված տարածաշրջանային լարվածության թուլացման ջանքերի շրջանակներում», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է, և Թեհրանն այժմ քննարկում է ամերիկյան կողմի առաջարկները բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։