ՌԲԿ. Լենինգրադում ծնված և Թրամփի խոշոր հովանավորը պատրաստվում է պղինձը Հայաստանից ԱՄՆ վերաուղղորդել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԼենինգրադում ծնված ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը նախատեսում է ընդլայնել իր պղնձի բիզնեսը Հայաստանում, գրում է rosbalt.ru–ն: Հղում անելով այդ գործարարի կողմից արտասահմանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին ՌԲԿ հրատարակությունը հայտնել է, որ այդ նոր ներդրման համար հիմք է հանդիսացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հուշագրի ստորագրումը:
Հրապարակման համաձայն սեպտեմբերին Սոկոլովը ձեռք է բերել «Թեղուտ»-ը՝ Հայաստանում երկրորդ խոշորագույն պղնձի հանքը: Մինչև վերջերս այդ հանքի արտադրանքը գնում էր Չինաստան, սակայն Չինաստանի հետ գործող պայմանագիրը լրանում է դեկտեմբերին: Դրանից հետո ներդրողը մտադիր է արմատապես փոխել լոգիստիկան: Սոկոլովը ցանկանում է հայկական պղնձի մատակարարումները վերաուղղորդել բացառապես ԱՄՆ շուկա: Ասում են, որ այդ գործարարը ձգտում է Կովկասի կարևորագույն հանքային ռեսուրսները ուղղակիորեն ինտեգրել ամերիկյան մատակարարման շղթաներում: Մինչև 2030 թվականը Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նախատեսվում է հասցնել տարեկան 120,000-130,000 տոննայի։
Սոկոլովը ծնվել է Լենինգրադում 1975 թվականին և Խորհրդային Միության փլուզումից հետո արտագաղթել է Միացյալ Նահանգներ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում այդ գործարարը հանրապետականների քարոզարշավներին նվիրաբերել է ավելի քան 12 միլիոն դոլար։ Նա նաև նշանակվել է Tripp+ 200 միլիոն դոլարանոց ներդրումային հիմնադրամի ղեկավար, որը ստեղծվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում էներգետիկայի, տրանսպորտի և թանկարժեք մետաղների արդյունահանման ոլորտներում նախագծերը ֆինանսավորելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am