ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ժիր, աշխույժ երեխա էր, ծիծաղը միշտ դեմքին էր։ Դպրոցական տարիներին ժողովների ժամանակ ասում էին, որ Նարեկը շատ աշխույժ է, բայց մյուս կողմից էլ հավելում՝ եթե անգամ չարաճճիություն է անում, հենց ժպտում է, մոռանում ենք թե՛ մեր բարկությունը, թե՛ իր արած չարաճճիությունը։ Դասարանում շատ շարժուն էր, ուսուցիչն ասում էր՝ դրանով բոլորի ուշադրությունը շեղում է։ Տանն էլ էր այդպիսին։ Երկու րոպե չէր կարողանում նստել, անընդհատ պտտվում էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրիկը՝ տիկին Քրիստինեն։

Նարեկը ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում՝ Չիտայում։ Մեկուկես տարեկան է եղել, երբ ընտանիքը վերադարձել է Հայաստան։ Բնակվել են Արմավիրի մարզի Արմավիր գյուղում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ։ «Չկա անգամ այնպիսի առարկա, որ առանձնահատուկ կերպով սիրեր։ Ի տարբերություն չսովորելուն, սիրում էր աշխատել։ Փոքրուց սիրում էր օգնել հայրիկին այգեգործական աշխատանքներում։ Մտադրվել էր զորացրվելուց հետո աշխատանքի անցնել, գումար վաստակել։ Բայց նաև մտածում էր զինվորականի աշխատանքի մասին: Դրան դեմ էինք, մտածում էինք՝ մեկ տղա ունենք, թող այլ աշխատանք ընտրի։ Բանակ զորակոչվելուց առաջ նաև ԴՕՍԱԱՖ-ում սովորեց, վարորդական վկայական ստացավ, որ մեքենա վարելու իրավունք ունենա»։

2020 թվականի հուլիսի 16-ին Նարեկը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Մատաղիսում։ «Քանի որ տղաս ծնվել էր Ռուսաստանում, ամուսինս ասաց, որ կարող ենք վերադառնալ այնտեղ, կմեկնի ռուսական բանակ ծառայության։ Նարեկս կտրականապես մերժեց՝ ես ռուսների համար չեմ ծառայի, կծառայեմ իմ հայրենիքում։ Ուզում էր ծառայել, զինվորական գրքույկ ունենալ, որ աշխատանքի առումով հնարավորություններն ավելի մեծ լինեին։ Սիրով մեկնեց ծառայության։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ պատերազմ է սկսվելու։ Բայց մի դիպված պատմեմ։ Նախքան բանակ զորակոչվելը մեկնեց Ռուսաստան՝ հորեղբոր աղջկա հարսանիքին։ Այնտեղ բոլորին ասել էր՝ գնամ բանակ, էլ հետ չեմ գալու։ Չգիտեմ, թե ինչու է նման մտքեր ունեցել։ Այս դեպքերից հետո բոլորն են հուզմունքով հիշում այն, որ Նարեկն ասել է՝ բանակից հետ չի գալու»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 29-ին զանգահարեց տուն։ Մինչ այդ իրենից լուր չունեինք։ Ասաց՝ ես լավ եմ, իմ մասին չմտածեք։ Պատմեց. «Սեպտեմբերի 27-ի առավոտյան անկողինն էինք կարգի բերում, սկսեցին հարվածել զորամասին»։ Անմիջապես դուրս են եկել, մոտ հարյուր հոգով դեպի անտառներ գնացել, այնտեղ պատսպարվել։ Հետո արդեն իրենց մեքենաներով տեղափոխել էին մարտի դաշտ։ Այդ զանգից հետո նորից իրենից տեղեկություն չենք ունեցել։ Արմավիրից Մատաղիսում ծառայող տղա կար, նրա հայրիկը զանգահարեց ամուսնուս, ասաց՝ լուրեր կան, որ Մատաղիսը հողին է հավասարվել։ Շոկի մեջ էինք։ Գնացինք մեր կողքի գյուղը, այնտեղից էլ Մատաղիսում ծառայող կար, որ ինչ-որ նորություն իմանայինք։ Բայց որևէ մեկին չէինք ասում, թե ինչ լուրեր ենք լսել։ Մեզ հանգստացրեցին, որ նորակոչիկներին դիրքեր չեն բարձրացնում, բունկերներում են։ Հոկտեմբերի 3-ին Նարեկս զանգեց։ Իր հեռախոսը, փաստաթղթերը կորցրել էր։ Հայրիկին ասաց՝ թշնամին սովորություն ունի փաստաթղթեր հրապարակել, համոզել մարդկանց, որ դրանց տերերին գերի է վերցրել. «Պա՛պ, ես իմ փաստաթղթերը կորցրել եմ, եթե ձեզ նման բաներ ասեն, չհավատաք»։ Շատ հեռատես, հասուն մարդ էր։ Հաջորդ օրերին էլ զանգահարում էր, զրուցում, ասում էր՝ մենք կռվի մեջ չենք, ամեն ինչ կարգին է, պատսպարված ենք։ Բայց հետո նկարներ տեսանք, որոնք հակառակի մասին էին փաստում։ Երբ նրան բերեցին, այնքան ծերացած, փոխված էր, անգամ ասել եմ՝ սա իմ երեխան չի»։

Հոկտեմբերի 25-ին՝ մայրիկի ծննդյան օրը, Նարեկը վերջին անգամ տուն է զանգահարել։ «Գիշերն ընկերներին ասել էր՝ մամայիս 101 հատ վարդ կտանեք, մի հատ էլ բացիկ կգրեք։ Ժամը տասներկուսին բակում մեքենա կանգնեց, ինձ թվաց՝ Նարեկս է եկել ինձ շնորհավորելու։ Դուրս եկա, տղաներին տեսա, սկսեցի լաց լինել, ընկերներն էլ ինձ ասացին՝ համարեք, որ Նարեկն է եկել, Ձեզ ծաղիկներ ու բացիկ ենք բերել։ Գիշերը Նարեկս չզանգեց, բայց ցերեկը ժամը մեկին զանգահարեց ինձ, շնորհավորեց։ Ձայնն ուրիշ էր, շատ տխուր էր, ամեն զանգելուց միշտ ուրախ էր լինում։ Հարցրեց. «Մա՛մ ջան, նվերդ հասա՞վ։ Գիշերը չկարողացա զանգել, հեռախոս չունեինք»։ Դրական պատասխան տվեցի, հարցրեցի, թե ինչո՞ւ է տխուր, արձագանքեց, որ տխուր չէ, անգամ իմ անունով երդվեց։ Այդ օրն ասաց, որ երեք օր չի զանգելու, հեռախոսները չեն կարողանում լիցքավորել։ Հենց այդ օրն է նա զոհվել»։

Հոկտեմբերի 25-ին Նարեկն անմահանում է Թաղավարդում՝ արկի հարվածից։ «Բեկորը սրտին էր դիպել, իր զինվորական գրքույկն էր պատռվել։ Մենք հոկտեմբերի 28-ին բոթն ստացանք։ Նա արդեն Սևանի հիվանդանոցում էր։ Մի գիրք կա, որտեղ ողջ մնացածների հուշերն են իրենց անցած ճանապարհի մասին։ Ամեն ինչ մանրամասն ներկայացրել են, թե ինչերի միջով են անցել»։

Գյուղը յոթ զոհ ունի, երեք անհետ կորած։ «Բոլորն են հիշում իմ Նարեկին, իր ընկերները գալիս են մեր տուն, մեզ միայնակ չեն թողնում։ Այնպիսի տպավորություն է, որ Նարեկս կա, ուղղակի դրսում է և մի օր գալու է»։

Ապրելու ուժի մասին. «Աղջիկս բալիկի է սպասում, հիմա մեզ դա է ապրեցնում»։

Հ. Գ. - Նարեկ Շաքարյանը հետմահու պարգևատրվել է 6-րդ պաշտպանական շրջանի «Անձնուրաց պաշտպան» և «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Արմավիր գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular