ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դավաճանություն Հայաստանին». Ինչու է Փաշինյանին անհրաժեշտ տարածքների փոխանակում Բաքվի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ է հղել, որում առաջարկել է տարածքային փոխանակում Ադրբեջանի հետ խորհրդային ժամանակներից մնացած անկլավների և էքսկլավների հարցը լուծելու համար: Նա նշել է, որ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը պետք է հիմնված լինեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը նախատեսում է, որ Հայաստանի տարածքը պետք է կազմի 29,743 քառակուսի կիլոմետր: Փաշինյանը նաև կոչ է արել Երևանին և Բաքվին հրաժարվել փոխադարձ պահանջներից, այդ թվում Ղարաբաղի, Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի և Արևմտյան Ադրբեջանի նկատմամբ: Նա զգուշացրել է, որ այդ հարցը չլուծելը կարող է նոր պատերազմ հրահրել Ադրբեջանի հետ: Նա նաև պաշտպանել է բոլոր տրանսպորտային և հաղորդակցման ուղիների բացումը, այդ թվում՝ «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագիծը: Հայաստանի վարչապետը նշել է, որ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջերս ունեցած շփումներից հետո նախնական տպավորություն է ունեցել այդ առաջարկների իրականացման հնարավորության մասին։

Նշենք, որ անկլավների հարցը նաև ռազմավարական նշանակություն ունի: Հայաստանը Իրանի հետ կապող ճանապարհն անցնում է Արարատի մարզի Տիգրանաշեն (Ադրբեջանում հայտնի է որպես Քարքի) գյուղով, իսկ դեպի վրացական սահման տանող ճանապարհը անցնում է Տավուշի մարզի նախկին անկլավներով: Հենց այդ պատճառով էլ, ըստ հայկական աղբյուրների, շատ փորձագետներ զգուշացրել են նման փոխանակման վտանգների մասին:

ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը vfokuse.mail.ru-ին բացատրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը քառակուսի կիլոմետրերի քանակի մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես և որտեղ պետք է գծվի սահմանագիծը։ Անկլավները գյուղեր են, որոնք օրինականորեն պատկանում են Ադրբեջանին, բայց 1990-ական թվականներից ի վեր արդյունավետորեն վերահսկվում են Հայաստանի կողմից: Նաև Հայաստանը Ադրբեջանում ունի էքսկլավ՝ Արծվաշեն գյուղը, որը 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Սիլաևի խոսքով պատմականորեն այդ տարածքները «կտրված» էին, թուրքերի և հայերի միջև հստակ էթնիկ սահմաններ չկային: ԽՍՀՄ փլուզումից հետո երկու հանրապետություններն էլ դարձան մոնոէթնիկ՝ փոխադարձ վտարումների և էթնիկ զտումների արդյունքում: Ադրբեջանցիները գործնականում վտարվեցին Հայաստանից, իսկ հայերը Նախիջևանից և Ադրբեջանի այլ շրջաններից, բացատրել է քաղաքագետը:

Այժմ Փաշինյանը պատրաստ է վիճելի տարածքները զիջել Ադրբեջանին, չնայած Հայաստանում շատերը նման որոշումը համարում են ազգային շահերի դավաճանություն: Երբ 2024 թվականին Երևանը Բաքվին վերադարձրեց չորս գյուղ, Երևանում բողոքի ցույցեր սկսվեցին պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Ընդդիմությունը նրան մեղադրեց տարածքները հանձնելու մեջ՝ միաժամանակ չապահովելով ադրբեջանական զորքերի դուրսբերումը հայկական հողերից։ «Այժմ կողմերը վիճում են այն մասին, թե ո՞ւմ պետք է պատկանեն այն գյուղերը, որոնք Խորհրդային Միության փլուզման պահին օրինականորեն մնացել էին նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում, բայց էթնիկապես հայկական էին, և հակառակը», - բացատրել է փորձագետը։ Քաղաքագետը հիշեցրել է, որ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը հեռացնի բոլոր տարածքային պահանջները իր Սահմանադրությունից, ինչը Բաքուն մեկնաբանում է որպես ադրբեջանական հողերի նկատմամբ ոտնձգություն։ Մինչև դա չլինի խաղաղության համաձայնագիրը կմնա անորոշության մեջ։ Ավելին, Հայաստանում Սահմանադրության փոփոխությունը պահանջում է ժողովրդական քվեարկություն, իսկ Փաշինյանին դրա համար անհրաժեշտ աջակցությունը չունի։ «Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 50%-ից պակաս՝ մոտ 49.8%։ Նման բազայի դեպքում սահմանադրական հանրաքվեի գնալը նշանակում է պարտություն։ Ընդդիմությունը, որն արդեն իսկ տարածքային զիջումները անվանում է դավաճանություն, կմոբիլիզացվի և կխաթարի ցանկացած փոփոխություն», - եզրափակել է Սիլաևը։ Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ հենց այդ պատճառով է Փաշինյանը փորձում հարցը լուծել մաս-մաս՝ տարածքային փոխանակումների և անկլավների շուրջ լարվածության թուլացման միջոցով, որպեսզի հնարավոր սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընդդիմությունն ավելի քիչ փաստարկներ ունենա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular