ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ստեփանակերտում է ծնվել Գարրիս, նկուղում է անցել նրա մանկությունը, դժվարությամբ եմ մեծացրել։ Հայրիկը, մեր հարազատներից շատերը մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին։ Գարրիի պապիկը զոհվել է պատերազմում։ Մեծացել է հայրենասեր ընտանիքում։ Աշխույժ, կատակասեր տղա էր։ Սիրում էր ֆուտբոլ խաղալ։ Կիթառ էր նվագում, երգում էր։ Շատ հեշտությամբ ընկերություն էր ստեղծում։ Իր ընկերները հիմա էլ մեր կողքին են։ Շատ երեխայասեր էր։ Այրվում եմ նրանից, որ չհասցրեց հայր դառնալ։ Տանը որքան կոնֆետ էր տեսնում, լցնում էր գրպանները, տանում բակի երեխաներին։ Բարի սիրտ ուներ, երբ իրենից ինչ-որ մեկն օգնություն էր խնդրում, երբեք չէր մերժում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գարրիի մայրիկը՝ տիկին Անահիտը։

Ստեփանակերտում հաճախել է Վիտալի Ջհանգիրյանի անվան դպրոցը, լավ առաջադիմություն ունեցել։ Մայրիկն ասում է՝ մինչև չորրորդ դասարանը գերազանցիկ է եղել։ Դպրոցից հետո ուսումը շարունակել է Ք. Իվանյանի անվան ռազմական ուսումնարանում։ 2004 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի ՆԶՊ ֆակուլտետը։ Ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել է ծառայության։ Ծառայել է Եղնիկներում։ Վերադառնալով բանակից՝ տարկետում է վերցրել և աշխատանքի անցել։

Կյանքն ընթանում էր բնականոն հունով, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Երկու տղա ունեմ։ Գարրիս մեծն է։ Երկուսն էլ ծառայել են Եղնիկներում։ Այդ շրջանում մեծ տղաս քաղաքում առաքիչ էր աշխատում՝ մինչև իր մասնագիտությամբ աշխատանք գտնելը, չէր ցանկանում անգործ նստել, իսկ փոքր տղաս դիմել էր ռազմական ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար, սպասում էր պատասխանին։ Ձայներից, աղմուկից հասկացանք, որ մի բան կատարվում է, հետո իմացանք, որ պատերազմ է սկսվել։ Տղաներս զանգեցին իրենց ընկերներին՝ հետաքրքրվելու, թե ինչպես է վիճակը։ Առավոտյան ժամը ինն էր։ Գարրին եկավ. «Մա՛մ, պայուսակը տուր, շորերս հավաքեմ, գնում եմ»։ Ամուսինս սրտի բաց վիրահատության էր ենթարկվել, երեք օր էր՝ Հայաստանից վերադարձել էինք Արցախ։ Արձագանքեցի՝ ո՞ւր ես գնում, ախր ինձ ձեր օգնությունն է պետք։ «Մամ, վիճակը լավ չէ, մեր ընկեր, հրամանատար Լեռնիկն էլ է զոհվել։ Պետք է գնանք օգնության»։ Երկու եղբայրով որոշեցին գնալ։ Մեկ պայուսակ էր տանը, մի պայուսակն էլ հորաքրոջից վերցրեցի, կարմիր գույնի էր։ Տղաս արձագանքեց՝ մա՛մ, կարմիր գույնի՞։ Պատասխանեցի՝ հաղթանակի գույն է, սա վերցրու, որ հաղթանակած գաք։ Մինչև հիմա ատում եմ կարմիր գույնը»։

Սեպտեմբերի 27-ին տղաները մեկնում են մարտի դաշտ։ Ծնողներին հրահանգում են՝ տանը մի մնացեք, իջեք նկուղը։ Տիկին Անահիտը համբուրում է որդիներին և ճանապարհում՝ հավատով, որ շուտով անվնաս ու հաղթանակած կվերադառնան։ «Մոտ 17 տարի ծառայել է ՊԲ-ում։ Մի փոքր ամուր էի, ասել եմ՝ չվախենաք թուրքից, լավ է լինելու։ Ինձ ասացին. «Պապային լավ կնայես, մի քանի օրից հաղթած տուն ենք գալու»։ Բոլորիս թվում էր, թե Ապրիլ յան պատերազմի նման կարճ է տևելու այս պատերազմը։ Այդ օրն աչքերս վերև բարձրացրեցի՝ Աստված, ցավդ տանեմ, երեխաներիս քեզ եմ հանձնում, կպաշտպանես։ Օրը մի քանի անգամ մեր տան կողքին գտնվող եկեղեցի էի գնում, մոմ վառում»։

Տղաները մարտի դաշտից զանգահարում են ծնողներին։ «Հիշում եմ՝ մի անգամ Գարրիիս ասացի՝ Լյովային կասես, որ գլուխը խրամատից չբարձրացնի, բարձրահասակ է, հանկարծ գնդակ չդիպչի։ Տղաս էլ ժպիտով արձագանքեց. «Մա՛մ, ես բարձրացնե՞մ»։ Ինչո՞ւ նույնն էլ իրեն չասացի։ Բոլորն ինձ ասում էին՝ մի թող տղաներդ երկուսով գնան մարտի դաշտ։ Բայց նրանք իմ թույլտվությանը չէին սպասելու, նրանք որոշեցին և հենց առաջին օրը կամավորագրվեցին։ Այդ կարճատև զանգերի ժամանակ ես իրենց ուժ էի փոխանցում։ Լսում էի կրակոցների ձայները, բայց այնպես էի անում, որ նրանք չզգային մեր անհանգստությունը»։

Սեպտեմբերի 29-ին Գարրին անմահանում է Եղնիկներում՝ դիպուկահարի կրակոցից։ «Սեպտեմբերի 29-ին Եղնիկներում հենակետը շրջափակել են, որ վերցնեն, չորս ժամ թեժ կռվի մեջ են եղել։ Գարրին տղաներին ասել էր՝ մի փոքր նահանջեք, ես կառաջանամ, որ հասկանամ, թե ինչ է կատարվում։ Ավտոմատը և մի քանի պահունակ վերցնում է և առաջ գնում։ Կռիվը դադարելուց հետո փոքր տղաս ընկերների հետ առաջ է գնում, սկսում փնտրել Գարրիին և գտնում զոհված։ Մեկ փամփուշտ անգամ չի մնացել իր մոտ, մինչև վերջ կռվել է»։

2023 թվականի՝ Արցախյան վերջին մարտերի ժամանակ տիկին Անահիտի փոքր տղան է վիրավորվում, բայց տղաները կարողանում են նրան հոսպիտալ հասցնել, այնտեղից էլ՝ Երևան։ «Երբ տեղահանում էին մեզ, չէի ուզում դուրս գալ իմ տանից, Արցախից, բայց փոքր տղաս զանգեց, ասաց. «Մա՛մ, եթե դու չգաս, ես հետ կգամ»։ Մտածեցի՝ երևի 2020 թվականի նման մի քանի օրով դուրս կգանք, զինադադար կհայտարարվի, նորից կվերադառնանք մեր տները։ Միայն անձնագրերով մեր տանից դուրս ենք եկել, ուրիշ որևէ փաստաթուղթ չենք վերցրել, ոչինչ չենք վերցրել մեր տանից, դատարկ մեքենայով տանից դուրս ենք եկել։ Ուզում էի գնալ, տղայիս հրաժեշտ տալ, բայց ինձ թույլ չտվեցին՝ թշնամին արդեն գերեզմանատանն է, չենք կարող ձեզ այնտեղ թողնել։ Եկա Հայաստան այն հույսով, որ կռիվը կդադարի, կվերադառնանք տուն։ Մինչև այսօր սպասում եմ այդ օրվան։ Այն հույսով եմ ապրում, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կտեսնեմ նրան, կգրկեմ ու ներողություն կխնդրեմ»։

Ապրելու ուժի մասին. «Ինձ նման հարյուրավոր ծնողներ այսօր նույն վիճակում են։ Շատերն են Արցախում իրենց որդիներին թողել։ Բոլորս անզոր ենք ինչ-որ բան փոխելու, անզոր ենք մեր որդիներին այստեղ տեղափոխելու կամ նրանց այցելելու։ Վերջին զանգի ժամանակ Գարրիս ասաց՝ պապայիս լավ կպահես։ Հիմա իր այդ խոսքերով եմ առաջնորդվում։ Ամեն ինչ անում եմ, որ հայրիկն իրեն լավ զգա, դեղերը ժամանակին խմի։ Փոքր տղաս էլ ասում է. «Մի քիչ հանգիստ եմ, որ ընկերներիս հետ եղբորս և մեր զոհված տղաների վրեժը գոնե մի քիչ լուծել եմ»»։

Հ. Գ. - Գարրի Ասլանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով: Հուղարկավորված է Ստեփանակերտի քաղաքացիական գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular