Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուիթքոֆին և նախագահ Թրամփին ճգնшժամի կարգավորման հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության համար․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրան և ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին՝ Ուկրաինայում կարգավորման խնդրի նկատմամբ ուշադրության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և նախագահ Թրամփին ճգնաժամի կարգավորման հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության համար: Գիտեմ, որ նախագահ Թրամփը դրան հատուկ ուշադրություն է դարձնում նախևառաջ մարդասիրական նկատառումներով», - ասել է Պուտինը: