Նախկին նախարարը Փաշինյանի քաղաքականությունը անվանել է մեծ սխալ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանը պատրաստվում է աշխարհաքաղաքական փոփոխությունների, հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ և կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Աննա Աֆանասևայի վավերագրական ֆիլմում, գրում է news.ru–ն։ Նրա խոսքով, ինչպես մեջբերում է «Վեստի»-ն, ներկայիս կառավարության արտաքին քաղաքականությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ սխալներից մեկն է։
«Մեր կառավարությունը ամեն անգամ ապացուցում է, որ ֆենոմենալ ստեղծագործ է մեր կյանքը բոլոր առումներով վատթարացնելու հարցում։ Այս փուլում նպատակը ավելի քան պարզ է, այն է աշխարհաքաղաքական շրջադարձ կատարել», - հայտարարել է Աշոտյանը։
Նրա խոսքով, շրջադարձից բացի, նպատակն է «հեռացնել» Հայաստանը աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական նախագծերի իրականացման համար։ Աշոտյանը նշել է, որ հանրապետության քաղաքացիները դեմ չեն գլոբալ նախագծերին, բայց ցանկանում են, որ իրենց շահերը հաշվի առնվեն։ Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ երկիրը չպետք է ձգտի անդամակցել ԵՄ-ին, քանի որ դա կարող է հանգեցնել տնտեսական և տարածքային կորուստների։ Խորհրդարանականի խոսքով այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ԵՄ անդամակցության բանակցությունները չեն երաշխավորում անդամակցությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am