ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ռոզենկրոյցերներ գաղտնի կազմակերպություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռոզենկրոյցերները (Rosicrucians, Վարդ-Խաչի ավանդույթ) մեկ միասնական, անփոփոխ կազմակերպություն չեն։ «Ռոզենկրոյցերականություն» անվանումը վերաբերում է 17-րդ դարի Եվրոպայում ձևավորված էզոթերիկ, փիլիսոփայական և միստիկական ավանդույթին, որից հետագայում առաջացել են տարբեր կազմակերպություններ։ 

Ռոզենկրոյցերականության պատմության առանցքային պահը 1614 թվականն է, երբ Գերմանիայում անանուն կերպով հրապարակվել էր «Fama Fraternitatis Rosae Crucis» աշխատությունը։ Այն ներկայացնում էր գաղտնի եղբայրության պատմությունը և կոչ էր անում Եվրոպայի գիտնականներին ու մտածողներին մասնակցել գիտելիքի, փիլիսոփայության և հոգևոր կյանքի ընդհանուր վերափոխմանը։ Տեքստի կենտրոնական կերպարը Քրիստիան Ռոզենկրոյց անունով լեգենդար հիմնադիրն էր։

Պատմականորեն նրա գոյությունը որպես իրական անձ հաստատված չէ, և այդ իսկ պատճառով Ռոզենկրոյցերականության «հիմնադիր» հասկացությունը պետք է զգուշությամբ օգտագործել։ Մեկ տարի անց՝ 1615 թվականին, հրապարակվել էր երկրորդ մանիֆեստը՝ «Confessio Fraternitatis»–ը։ Այն զարգացնում էր առաջին աշխատության գաղափարները և խոսում մարդկության հոգևոր ու գիտական վերափոխման անհրաժեշտության մասին։ Երրորդ հիմնական տեքստը՝ «The Chymical Wedding of Christian Rosenkreutz», «Քրիստիան Ռոզենկրոյցի քիմիական հարսանիքը» հրապարակվել է նույն 1616 թվականին։ Այն գրված է այլաբանական և ալքիմիական լեզվով։ Այս երեք աշխատություններն են համարվում ռոզենկրոյցերական ավանդույթի հիմնական սկզբնաղբյուրները։ Լեգենդի համաձայն Քրիստիան Ռոզենկրոյցը միջնադարյան գերմանացի իմաստուն էր, ով ճանապարհորդել էր Արևելքում, ուսումնասիրել տարբեր ժողովուրդների գիտելիքները և վերադարձել Եվրոպա ստեղծելու գաղտնի եղբայրություն։ Սակայն պատմաբանները չունեն բավարար ապացույցներ, որ նա իրականում գոյություն ունեցած պատմական անձ էր։

Հետաքրքիր է նաև անվան բառային կառուցվածքը. Rosen + Kreuz = Վարդ + Խաչ

Ռոզենկրոյցերական ավանդույթը միավորում էր տարբեր մտավոր ուղղությունների տարրեր՝ քրիստոնեական միստիցիզմ, հերմետիզմ, ալքիմիա, փիլիսոփայություն, - աստղագիտություն/աստրոլոգիա, բնական գիտությունների վերաբերյալ վաղ պատկերացումներ, մարդու ներքին կատարելագործման գաղափարներ։

Նրանց համար կարևոր էր ոչ միայն արտաքին աշխարհը հասկանալը, այլ նաև մարդու ներքին զարգացման գաղափարը։

Ռոզենկրոյցերական «պայթյունը» տեղի է ունեցել շատ արագ: 1614–1616 թվականներին երեք հիմնական մանիֆեստների հրապարակումից հետո Եվրոպայում հսկայական հետաքրքրություն է առաջացել։ Այդ թեմաներով սկսել են հայտնվել բազմաթիվ գրքեր, քննարկումներ և նոր խմբեր։ Ընդ որում ոչ ոք հաստատ չգիտեր, թե սկզբնական «եղբայրությունն» իրականում ի՞նչ չափով գոյություն ուներ, և

դա ամենահետաքրքիր պատմական հարցերից է։

Ռոզենկրոյցերական ամենահայտնի խորհրդանիշը խաչի կենտրոնում գտնվող վարդն է, խաչը խորհրդանշում է մարդու ֆիզիկական գոյությունը, իսկ վարդը մարդու հոգևոր զարգացումը։ Այսօր գոյություն չունի մեկ կազմակերպություն, որը կարող ենք պարզապես անվանել «աշխարհի բոլոր ռոզենկրոյցերների կազմակերպություն»։

Կան տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված կազմակերպություններ և դպրոցներ։ Ամենահայտնիներից մեկը AMORC-ն է, որը ձևավորվել է ԱՄՆ-ում 1915 թվականին, Հարվի Սփենսեր Լյուիսի ղեկավարությամբ։ Կազմակերպությունն իր պաշտոնական պատմության մեջ նշում է, որ 1920-ականներին կենտրոնը տեղափոխվել է Սան Խոսե, Կալիֆոռնիա։ Այսօր AMORC-ը իրեն ներկայացնում է որպես միջազգային փիլիսոփայական և նախաձեռնողական շարժում, որը կրոնական կամ քաղաքական կազմակերպություն չի համարում իրեն։ Այն բաց է կանանց և տղամարդկանց համար։ 

Իսկ ռոզենկրոյցերներ կա՞ն Հայաստանում: Այստեղ պետք է տարբերել պատմական ազդեցությունը և գործող կազմակերպության ներկայությունը։ Ռոզենկրոյցերական գաղափարները Եվրոպայում տարածվել են XVII դարից, և դրանց ազդեցությունը հետագայում հասել է տարբեր փիլիսոփայական ու էզոթերիկ շրջանակների։

Հայաստանում XVII–XVIII դարերից գործող առանձին ռոզենկրոյցերական կազմակերպության մասին վստահելի և բավարար փաստաթղթավորված տվյալներ չկան։ Սակայն AMORC-ի պաշտոնական կայքում կա առանձին հայերեն ներկայացման էջ կա, որտեղ ներկայացվում են կազմակերպության գաղափարները, պատմությունը և կառուցվածքը։ Սա ցույց է տալիս, որ հայերենով AMORC-ի մասին պաշտոնական տեղեկատվություն գոյություն ունի, սակայն միայն այդ փաստից չի կարելի եզրակացնել, որ Հայաստանում գործում է պաշտոնապես գրանցված կամ լայնորեն գործող AMORC-ի մասնաճյուղ։

Возможно, это изображение текст

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular