ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը հայտնվել է սեփական ամբիցիաների թակարդում. Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանը ստիպված է զգուշություն ցուցաբերել եվրոպական ինտեգրման հարցում ռուսական էներգետիկ ռեսուրսներից կրիտիկական կախվածության և Արևմուտքում իրական տնտեսական հեռանկարների բացակայության պատճառով, pravda.ru-ի հետ զրույցում բացատրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Շվեյցերը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի ներսում տարբեր քաղաքական ուժերի միջև պայքարը շարունակվում է։ Չնայած ԵՄ մտնելու ազգային ընդհանուր երազանքին, դրա իրականացման վերաբերյալ տեսակետները տարբեր են։ ԵՄ–ին միանալու հիմնական խոչընդոտներից մեկը մնում է Բրյուսելի պահանջը անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, որը տարածված խնդիր է ԵՄ ձգտող բազմաթիվ երկրների համար: Քաղաքական էլիտաները ստիպված են հաշվի առնել, որ ԵՄ-ին միանալը պահանջում է խորը ներքին վերափոխումներ, որոնց պատրաստ չեն գործընթացի բոլոր մասնակիցները։ «Եվրամիությունն ասում է. մինչև դուք իրական պայքար չսկսեք կոռուպցիայի դեմ, մենք ոչինչ չենք անի ձեզ համար: Սա վերաբերում է նաև Հայաստանին: Ավելին, պետք է նաև հաշվի առնել էներգետիկ ռեսուրսները, որոնցով Հայաստանը, անշուշտ, հետաքրքրված է, բայց դրանք ստանում է Ռուսաստանից», - նշել է Շվայցերը։

Մասնագետը հավելել է, որ ԵՄ տնտեսական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ չափազանց սահմանափակ է: Հանրապետության գյուղատնտեսական արտահանումը, այդ թվում մրգերը և կոնյակը, կարևոր չեն եվրոպական շուկայի համար: Միևնույն ժամանակ, ԵՄ–ում ճգնաժամը և վերազգային կառույցների նկատմամբ աճող դժգոհությունը ստիպում են Բրյուսելին ավելի պրագմատիկ մոտեցում ցուցաբերել ընդլայնման հարցում: Հայաստանը շատ ավելի է հետաքրքրված ԵՄ-ով, քան ԵՄ–ն Երևանով, իսկ Ադրբեջանի հետ չլուծված հակամարտությունը միայն ավելացնում է եվրոպացի պաշտոնյաների գլխացավանքը: «Այն դեպքում, երբ ԵՄ–ն քիչ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանը պահպանում է տնտեսական կապերը և փոխադարձ հետաքրքրությունները։ Սակայն դա նույնը չէ. այդ կապերն ավելի կարևոր են Երևանի համար, քան Մոսկվայի։ Դա հատկապես ճիշտ է այն էներգետիկ ռեսուրսների համար, որոնք Հայաստանը ստանում է մեզանից», - բացատրել է փորձագետը կանխատեսելով, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում ստատուս քվոն կպահպանվի։ Նրա խոսքով կարճաժամկետ հեռանկարում փոխգործակցությունը կմնա ներկայիս մակարդակում առանց որևէ էական բարելավման կամ վատթարացման, իսկ ընդհանրապես համաշխարհային անկայունության պայմաններում հետխորհրդային տարածքում միջազգային հարաբերությունները կարող են փոփոխվել, բայց առայժմ կողմերը ձգտում են հարթել կոպիտ եզրերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular