Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում
ՍՊՈՐՏՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA դասակարգման աղյուսակի լավագույն 100-յակում։ Չարաևան բարձրացել է 20 տեղով և այժմ 98-րդն է։
Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Ավանեսյանը 145-րդն է, Անի Ամիրաղյանը՝ 773-րդը։
«Հատկանշական է, որ Ամիրաղյանը 198 տեղով առաջադիմել է զուգախաղի վարկանիշային աղյուսակում։ 33-ամյա թենիսիստուհին այժմ 644-րդն է»,- նշում են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից։