Կսահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳործադիրը փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Որոշմամբ նախատեսվում է ներառել նաև «XYZ» թվերի համադրությամբ համարանիշերի ձևաչափը՝ հաշվի առնելով քաղաքացիների հետաքրքրվածությունը նման համարանիշերի նկատմամբ և ապահովելով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համադրությունների ամբողջականությունը։
Արդյունքում, կընդլայնվի քաղաքացիներին առանց աճուրդի տրամադրվող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շրջանակը, ինչպես նաև կապահովվի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նախատեսվող համադրությունների ամբողջականությունը։