Տեղ հասանք. Աստղաբանը կանխատեսել է Հայաստանի ապագան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱստղաբան Կոնստանտին Դարագանը, ով հայտնի է իր քաղաքական կանխատեսումներով, կարծում է, որ Հայաստանը մոտ ապագայում միայն դժվարությունների և տարածքների ևս մեկ կորստի առջև է կանգնած, գրում է tsargrad.tv–ն։
Աստղաբանի խոսքով անդառնալի գործընթացը Հայաստանում սկսվել է ոչ թե 2026 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն ընտրեց Ռուսաստանից հեռանալու ուղին, ոչ էլ տասնամյակի սկզբին ղարաբաղյան հակամարտությունների ժամանակ, այլ այն ժամանակ, երբ Փաշինյանը իշխանության եկավ փողոցային բողոքի ցույցերի ալիքի վրա։ Այդ ժամանակից ի վեր, վստահ է Դարագանը, հանրապետության վրա մութ ժամանակներ են իջել։
Դարագանը Փաշինյանին անվանում է դասական խամաճիկ, ով եվրոպական օրակարգը առաջ է մղում իր սեփական երկրի վնասի հաշվին, և զուգահեռներ է անցկացրելմ Յուշչենկոյի հետ Ուկրաինայում։ Մի քանի տարի առաջ աստղաբանը կանխատեսել էր, որ Հայաստանը տարածքներ կկորցնի այս վարչապետի օրոք, և հիմա նա կրկնում է, որ սա վերջին կորուստը չէ։ Նա չի նշել, թե կոնկրետ որ հողերը կարող է կորցնել Երևանը, բայց խնդիրը գործնականում լուծված է անվանել։ Դարագանի խոսքով Ռուսաստանի հետ բարեկամության վերականգնումը հնարավոր է միայն էլիտայի փոփոխությունից հետո։ Նա կարծում է, որ ներկայիս ղեկավարությունը լիովին վերահսկվում է Ռուսաստանին թշնամաբար տրամադրված ուժերի կողմից, իսկ Երևանի արտաքին քաղաքականությունը որոշվում է Բրյուսելում, Լոնդոնում, Վաշինգտոնում և Անկարայում՝ բացառելով կառուցողական մոտեցումը։ «Մարդիկ կարող են համաձայն չլինել, բայց եթե անվտանգության ապարատը մոբիլիզացված է, և լրատվամիջոցները չեն պատկանում ժողովրդին, դուք կարող եք արտահայտել ձեր անհամաձայնությունը որքան ցանկանում եք։ Եվ պետությունը, ինչպես Ուկրաինայի դեպքում, կգնա այնտեղ, որտեղ նրան ուղղորդում են որոշակի գումարի դիմաց», - հայտարարել է Դարագանը Դմիտրի Միգաչովի փոդքասթում:
Այս տարի վերընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ուժեղացրել է իր արևմտամետ հռետորաբանությունը հայտարարելով ՀԱՊԿ-ին անդամակցության և Գյումրու ռուսական ռազմաբազայի անօգուտության մասին, բայց հրաժարվել է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Հայաստանը ակնկալում է շարունակել մանեվրել, այն է օգտվել և իր եվրասիական դաշնակիցներից և Եվրամիությունից, և դա ռուսների հաշվին։ Մոսկվան էլ հստակեցրել է, որ դա անընդունելի է։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am