ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի այցը Հայաստան: Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ մամուլի խոսնակը։
ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՄԱՆ-ից հայտնել էին՝ Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը: