ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: 
Առիթն օգտագործելով` Արցախի նախագահը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ և իր գոհունակությունը հայտնելով Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված փոխգործակցության արդյունքներից՝ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն և կարևոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչն առանձնակի է գնահատվում արցախահայության կողմից: Կարևորելով նաև Արցախի շրջանների հետ Երևանի վարչական շրջանների սերտ համագործակցությունը, Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ դրանք ևս կհասնեն այն մակարդակին, ինչպիսին է Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցությունը: 
«Արցախի հետ հարաբերությունների ամրապնդման ծրագրերը Ձեր մշտական ուշադրության կենտրոնում են, ինչն իսկապես գնահատելի է, պարոն քաղաքապետ: Բոլորս ենք տեսնում, թե որքան սերտ է Երևանի և Ստեփանակերտի երկուստեք փոխգործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել ու կոչվում: Լիահույս եմ, որ նույն ակտիվությունը կփոխանցվի նաև Երևանի վարչական շրջանների և Արցախի շրջանների միջև հարաբերություններին: Համոզված եղեք, որ Արցախում բարձր են գնահատում Երևանի հետ սերտ համագործակցությունը, ու վստահ եմ, որ Դուք և Ձեր թիմը, այսուհետ ևս հետևողականորեն կշարունակեք ձեր կարևոր ներդրումն ունենալ Արցախի շարունակական զարգացման և հզորացման գործում», - նշել է Բակո Սահակյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհավորել է Բակո Սահակյանին Արցախի խորհրդարանում` մեծամասնության քվեարկությամբ երկրի ղեկավարի բարձր պաշտոնը ստանձնելու առթիվ` մաղթելով քաջառողջություն և հաջողություններ` ի բարօրություն Արցախ աշխարի և ի շահ արցախցիների: 
Այնուհետ Երևանի քաղաքապետն Արցախի Հանրապետության նախագահին ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով առաջիկայում ևս աշխատանքները կլինեն շարունակական: 
«Համոզված եղեք, պարոն նախագահ, որ մենք իրոք առանձնակի ենք կարևորում Արցախի հետ կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը, որը ինչպեսև նշեցիք, իսկապես, բավականին արդյունավետ զարգացումներ է գրանցում: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական, ավելին, մեր առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու համեմատաբար խոշոր ծրագրերի ու մասշտաբային նախաձեռնությունների կյանքի կոչումը, որոնք իրենց հերթին նպաստելու են Արցախի դինամիկ զարգացմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ պատասխանատուները նույն նվիրումով շարունակելու են անել հնարավորը՝ հայկական երկու պետությունների զարգացման ու առաջընթացի համար:

 

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular