ՌԴ-ն դեռևս չի ծրագրում Ուկրաինայի հարցով եռակողմ խորհրդակցություններ. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը մասնակից չի եղել Ուկրաինական կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի կողմից իբր նախապատրաստված փաթեթային համաձայնագրի շուրջ խորհրդակցություններին և դեռևս չի ծրագրում մասնակցել այդ հարցով որևէ եռակողմ բանակցությունների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ, չի եղել», - պատասխանել է նա խորհրդակցություններին մասնակցության մասին հարցին։
«Դեռևս մենք չենք ակնկալում: Առայժմ դուք գիտեք, որ նախագահն ասել է, թե այն բանից հետո, երբ Ուկրաինան փորձեց տապալել մեր ընտրությունները, մենք այժմ կմտածենք, թե երբ կշարունակենք եռակողմ բանակցությունները: Դա կանենք խիստ մեր ազգային շահերին համապատասխան», - եզրափակել է նա։