Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցի իր էջում թիրախավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վերաբերյալ սկանդալային արտահայտություններ անելով։
Կացը հայտարարել է, թե նախագահ Էրդողանը կարմիր գորգ է փռում ՀԱՄԱՍ-ի առաջ։ Միևնույն ժամանակ Կացը սպառնացել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին․
«Մենք Գազայում ոչնչացրել ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին։ Ալ-Հայայի հերթն էլ է գալու, և նա նույնպես կուղարկվի Հանիյեի ու նրա ընկերների մոտ՝ դժոխքի խորքերը»։
Թուրքական մամուլը իսրայելցի նախարարի գրառումը որակել է որպես սադրիչ հրապարակում։