Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
runews24.ru–ն գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը նախընտրում է Ռուսաստանի հետ համաձայնության գալ երկաթուղային կոնցեսիայի փոխանցման հարցում։ Սակայն որքանո՞վ է լուրջ կոնցեսիայի շուրջ ստեղծված իրավիճակը, և ի՞նչ կնշանակի պայմանագրի դադարեցումը Հայաստանի ու Ռուսաստանի համար։
Լրատվամիջոցին տված մեկնաբանությունում «Rusclimate» առևտրա-արտադրական հոլդինգի ռազմավարական մարքեթինգի գծով տնօրեն Մինա Խաչատրյանը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նախագիծ է, և այն խորհրդանշում է հենց այն լոգիստիկ օղակը, որն ընկած է պետությունների և կայսրությունների վերելքի ու անկման հիմքում:
«Փաշինյանը գիտակցում է, որ Ռուսաստանի վրա ակտիվ ճնշում գործադրելը կարող է հանգեցնել վարչապետի պաշտոնի կորստին: Ուստի, նա գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով՝ փորձելով բանակցությունների առարկա դարձնել այն ամենը, ինչ դեռ արժեք ունի Ռուսաստանի համար և փաստացի ստեղծելով շախմատային դասական «պատառաքաղ» (կրկնակի հարված)։ Չգիտեմ, թե ինչպիսին կլինի ռուսական կողմի որոշումը։ Այնուամենայնիվ, գործողությունների տրամաբանական ընթացքը կա՛մ զիջելուց հրաժարվելն է, կա՛մ այնպիսի «հանգուցային երկրի» վերածման առաջարկը, որի հետ ավելի հեշտ է գործ ունենալ»,– կարծիք է հայտնել Խաչատրյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում