«Թուրքական կուրատորներ և շախմատային «պատառաքաղ». Ինչպես է Փաշինյանը փորձում սակարկության առարկա դարձնել Ռուսաստանի համար դեռևս արժեքավոր ամեն ինչ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը նախընտրում է Ռուսաստանի հետ համաձայնության գալ երկաթուղային կոնցեսիայի փոխանցման հարցում։ Սակայն որքանո՞վ է լուրջ կոնցեսիայի շուրջ ստեղծված իրավիճակը, և ի՞նչ կնշանակի պայմանագրի դադարեցումը Հայաստանի ու Ռուսաստանի համար։ «Փաշինյանն այլ ելք չունի։ Եթե, իհարկե, նա սադրանքների, ահաբեկչական գործողությունների կամ դիվերսիաների միջոցով չի փորձում գրավել իր եվրոպացի հովանավորների ուշադրությունը այդ տհաճ գործընթացը ներկայացնելով որպես «Հյուսիսային հոսք 2.0»-ի հայեցակարգ։ Սակայն Հայաստանի դեպքում դա այդքան էլ հեշտ չէ կազմակերպել։ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նախագիծ է։ Այն խորհրդանշում է հենց այն լոգիստիկ օղակը, որն ընկած է պետությունների և կայսրությունների վերելքի ու անկման հիմքում», — runews24.ru–ին տված մեկնաբանությունում պարզաբանել է «Rusclimate» առևտրա-արտադրական հոլդինգի ռազմավարական մարքեթինգի գծով տնօրեն, «Integral» բիզնես դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, հոգեբան և հրապարակախոս Մինա Խաչատրյանը։
Ժամանակին ծովային ուղիների նկատմամբ վերահսկողությունը Անգլիան վերածեց կայսրության, քանի որ լոգիստիկան և զորքերի արագ տեղաշարժը հաջողության գրավականն են։ Բայց լոգիստիկ վերահսկողության համար պայքարը հանգեցնում է պատերազմների։ Անցյալ դարի սկզբին լոգիստիկ ենթակառուցվածքային նախագծերը Ռուսաստանը վերածեցին եվրասիական տերության։ Դեռևս 1880-ականներին Սերգեյ Վիտտեն՝ Ֆինանսների նախարարության երկաթուղային գործերի վարչության այն ժամանակվա ղեկավարը, ակտիվորեն առաջ էր մղում Սիբիրով անցնող երկաթուղու գաղափարը։ Այն ժամանակ Ռուսաստանի լոգիստիկ հավակնությունները խորը մտահոգություն առաջացրին Մեծ Բրիտանիայում, որն էլ արձագանքեց իրեն առավել բնորոշ եղանակով, այն է սադրանքներով, կեղծիքներով, սպանություններով և Առաջին համաշխարհային պատերազմով։
«Փաշինյանը գիտակցում է, որ Ռուսաստանի վրա ակտիվ ճնշում գործադրելը կարող է արժենալ իր վարչապետի պաշտոնի կորստին: Ուստի նա գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով փորձելով բանակցությունների առարկա դարձնել այն ամենը, ինչ դեռ արժեք ունի Ռուսաստանի համար և փաստացի ստեղծելով շախմատային դասական «պատառաքաղ» (կրկնակի հարված)։ Չգիտեմ թե ինչպիսին կլինի ռուսական կողմի որոշումը։ Այնուամենայնիվ, գործողությունների տրամաբանական ընթացքը կա՛մ զիջելուց հրաժարվելն է, կա՛մ այնպիսի «հանգուցային երկրի» վերածման առաջարկը, որի հետ ավելի հեշտ է գործ ունենալ»,– կարծիք է հայտնել Մինա Խաչատրյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am