Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հարավում գտնվող Ասալույե արդյունաբերական գոտու վառելիքի պահեստարաններին և ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի հարվածները զգալի վնաս են հասցրել շրջակա միջավայրին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Շինա Անսարին:
«Ասալույեի վառելիքի պահեստարանների և ենթակառուցվածքների վրա հարձակումները մի քանի օրվա ընթացքում հանգեցրել են 1,5 միլիոն տոննա ածխաթթու գազին համարժեք արտանետումների: Այդքան գազ մեկ տարվա ընթացքում կլանում են 66 միլիոն հասուն ծառեր»,-Անսարիի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին սկսել են հարվածներ հասցնել փետրվարի 28-ից:
Թեհրանը պատասխանել է հակառակորդի թիրախների վրա գրոհներով:
Մարտին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել «Հարավային Փարս» գազային հանքավայրի օբյեկտներին և Ասալույե արդյունաբերական գոտուն: Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը գործողությունների դադարեցման մասին հուշագիր են ստորագրել, սակայն ավելի ուշ կողմերը կրկին հարվածներ են փոխանակել: Հակամարտությունը մնում է չկարգավորված: