«Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում «Իսայիաս» փոթորկի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Սա Ատլանտյան օվկիանոսի 2026 թվականի սեզոնի առաջին փոթորիկն է։ Երկու մարդ զոհվել է Ալաբամայում, ևս երկուսը՝ Ֆլորիդայում, տեղական իշխանություններին հղումով հայտնում է CBS News-ը։
Նախնական տվյալներով, զոհվածներից երկուսը գտնվել են այն տներում, որոնց վրա ծառեր են ընկել։
«Իսայիաս»-ը ուրբաթ գիշեր հասել է Մեքսիկական ծոցի հյուսիսային ափ՝ Ֆլորիդա նահանգի Դեստին քաղաքի շրջանում՝ ունենալով հզորության երկրորդ կարգ։ Սակայն արդեն մի քանի ժամ անց փոթորիկը թուլացել է՝ վերածվելով հետարևադարձային ցիկլոնի։
Չնայած ինտենսիվության նվազմանը՝ տարերքը շարունակում է սպառնալ ԱՄՆ-ի հարավարևելքին։ Շաբաթավերջի ավարտին տարածաշրջանում սպասվում են ուժեղ քամի, հանկարծակի ջրհեղեղներ և փոթորկային ալեկոծություններ, որոնք առափնյա տարածքներում կարող են հեղեղումներ առաջացնել։ Կանխատեսվում է, որ մինչև կիրակի ցիկլոնը կցրվի։
Վտանգավոր շրջաններից տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Տարածաշրջանում ավելի քան 450 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։