ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսական օրգանական հիմքով պարարտանյութերի արտադրողները ցանկանում են ընդլայնել իրենց մատակարարումները դեպի Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է «Լիգնոգումատ» ընկերության արտահանման բաժնի ղեկավար Վերա Յակովլևան։

Նրա խոսքով՝ ընկերությունը Հայաստանում ներկայացված է շուրջ 10 տարի և այժմ մտադիր է ընդլայնել իր վաճառքների ծավալները։

Ընկերությունն իր անունը ստացել է թաղանթանյութի և թղթի գործարաններում որպես կողմնակի արտադրանք ստացվող նյութից։ Փայտի մեջ պարունակվող լիգնին նյութը (փայտի մանրաթելերը միմյանց սոսնձող նյութ), մշակվում է բարձր ջերմաստիճանի և ճնշման տակ՝ լիգնոհումատ ստանալու համար։ Դրա հիմքով ընկերությունը պարարտանյութեր է արտադրում՝ միկրոտարրերի ավելացմամբ։

«Մեր պատրաստուկներն ամբողջությամբ չեն փոխարինում սովորական պարարտանյութերին, սակայն օգնում են բույսին ավելի լավ յուրացնել դրանք։ Դրա հաշվին սովորական պարարտանյութերի օգտագործումը կարելի է կրճատել մինչև 50%, այսինքն` կրկնակի», – պարզաբանել է Յակովլևան։

Հաշվի առնելով այս պատրաստուկների շատ բարձր կոնցենտրացիան, բանջարեղենների դեպքում բավարար է դրա 100-150 գրամը մեկ հեկտարի համար, իսկ մրգերի դեպքում՝ մինչև 1 կգ: Յակովլևան նշել է, որ երբեմն սա գյուղացու մոտ անվստահություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում: Օրինակ՝ Հնդկաստանում ֆերմերները սովոր են օգտագործել ֆունկցիոնալ առումով նմանատիպ պրեպարատներ, որոնք շատ ավելի մեծ ծավալներ (20 կգ մեկ հեկտարի համար) են պահանջում։

«Մեր պարարտանյութերը ոչ միայն կիրառվում են փոքր ծավալներով, այլև 100% լուծելիություն ունեն, այսինքն` հողում դրանցից ոչինչ չի մնում։ Շրջակա միջավայրի համար կարևոր է նաև այն, որ մեր պատրաստուկների նման մի շարք պատրաստուկներ արտադրվում են բրածո հումքից (տորֆ և լեոնարդիտ), մինչդեռ մեր հումքը կենսաբանական է, այն ծառերի վերամշակումից ստացված լրացուցիչ արտադրանք է», – հավելել է զրուցակիցը:

Հայաստանից բացի, ընկերությունն արդեն իր արտադրանքն արտահանում է Թաիլանդ, Հնդկաստան, Կոլումբիա, Եգիպտոս և մի շարք այլ երկրներ, իսկ հետխորհրդային երկրներից` Կենտրոնական Ասիայի երկրներ: Արտադրանքն օգտագործվում է տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի համար, և ընկերությունը նախատեսում է մասնակցել մի քանի երկրներում անցկացվող անապատների կանաչապատման մրցույթներին։

«Բացի այդ, մեր արտադրանքը կարելի է օգտագործել մարզադաշտերի խոտածածկ տարածքների համար: Հայաստանի համար նման առաջարկը կարող է հետաքրքիր լինել` հաշվի առնելով, որ ձեզ մոտ նոր մարզադաշտեր են կառուցվում ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության համար», – նշել է Յակովլևան։

Նրա խոսքով՝ ընկերության կողմից անցկացված փորձարկումները (այդ թվում՝ Կաբարդինո-Բալկարիայի ընկերության սեփական այգիներում) ցույց են տվել, որ արտադրանքը նաև բարելավում է պտուղների փոխադրելիությունը, ինչը կարևոր է արտահանման համար։

Օրեր առաջ ընկերությունը ճանաչողական այց է կատարել Հայաստան և հանդիպել տեղի գյուղատնտեսների և պարարտանյութերի խանութների սեփականատերերի հետ: Նախատեսվում է նաև կապեր հաստատել երկրի բուհերի հետ՝ համատեղ հետազոտական աշխատանքի համար (Ռուսաստանում ընկերությունը հետազոտություններ է անցկացնում Ռուսաստանի Տիմիրյազևի անվան պետական ​​ագրարային համալսարանի հետ):

Ընկերության այցը կազմակերպել է Ռուսաստանի արտահանման կենտրոնը՝ Հայաստանում ՌԴ առևտրային առաքելության աջակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular