ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը դուրս է մնացել թունդ ալկոհոլային խմիչքների եվրոպական շուկայից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի եվրոպական շուկա «բրենդի» անվանմամբ մուտք գործելու հնարավորությունները (եվրոպական ինտեգրման ձգտման պատճառով «կոնյակ» պիտակից հրաժարվելուց հետո) շատ փոքր են։ Նման գնահատական է ura.news-ին տվել  Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի Համաշխարհային տնտեսության և արտաքին տնտեսական գործունեության կառավարման ամբիոնի վարիչ Վլադիմիր Օսիպովը մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը հայկական ոգելից խմիչքների դեպի Եվրոպա արտահանման հեռանկարների վերաբերյալ։

«Պետք է համաձայնել Ալեքսանդր Գրիգորևիչի հետ. Լուկաշենկոն ճիշտ է ներկայացրել Հայաստանի Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության ամբողջական պատկերը։ Սկսենք «Արարատ» կոնյակից, որը հանրապետությունը վաղուց արտադրում է բարձր չափանիշներով, և որը մեծ հեղինակություն է վայելում ԱՊՀ և ԵԱՏՄ տարածաշրջաններում։ Այժմ, եվրոպական ինտեգրման գործընթացի պատճառով, երկիրը ստիպված կլինի ամբողջությամբ հրաժարվել «կոնյակ» անվանումից և դրա փոխարեն օգտագործել «բրենդի» անվանումը (ներքին շուկայում 2032 թվականից, իսկ արտահանման շուկաներում մինչև 2043 թվականը)։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա անում է Ֆրանսիային հաճոյանալու համար, քանի որ վերջինս պնդում է, թե կոնյակ արտադրելու պատմական իրավունքն իրեն է պատկանում», — պարզաբանել է Օսիպովը։

Եթե Հայաստանը կատարի այդ քայլը, ապա կկորցնի մրցակցային զգալի առավելություններ թե՛ ներքին, թե՛ արտահանման շուկաներում, քանի որ հայկական արտադրանքը մեծ պահանջարկ ունի որպես «կոնյակ», մինչդեռ որպես «բրենդի» այն կբախվի ավելի ցածր պահանջարկի համաշխարհային շուկայում, նշել է տնտեսագետը։ «ԵՄ ալկոհոլային խմիչքների շուկան խիստ հագեցած է արտադրողների մեծ քանակի պատճառով։ Փոքր է հավանականությունը, որ հնարավոր կլինի հաջողությամբ մուտք գործել այդ շուկա ոչ թե կոնյակով, այլ բրենդիով։ Իրականում սա լուրջ խաղադրույք է Հայաստանի գործող իշխանությունների կողմից, և, ցավոք, այն շատ վատ ավարտ կունենա: Ինչո՞ւ։ Որովհետև մարդիկ կսնանկանան, աշխատելու տեղ չի լինի։ Դա այնպիսի՜ բացասական ենթատեքստ ունի», — շարունակել է փորձագետը։

Խնդրահարույց է նաև Եվրոպական միություն միրգ և բանջարեղեն արտահանելը: ԵՄ տարածք գյուղատնտեսական արտադրանք ներկրելու թույլտվություն ունեն միայն սահմանափակ թվով երկրներ։ Ցուցակը գլխավորում են Իսրայելը, Եգիպտոսը, Ալժիրը, Շվեյցարիան և մի քանի ավելի փոքր պետություններ, նշել է Օսիպովը։ «Հայաստանի համար դժվար կլինի հայտնվել այդ ցուցակում։ Բացի այդ, ո՞ւմ են պետք մրցակիցները միրգ-բանջարեղենի շուկայում», — եզրափակել է տնտեսագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular