ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը մտադիր է ազգայնացնել Մոսկվային պատկանող ակտիվները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական ընկերությունները վերահսկում են Հայաստանի կենսական նշանակության ենթակառուցվածքների զգալի մասը, և Երևանը քաջ գիտակցում է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումը լուրջ ռիսկեր է պարունակում, գրում է argumenti.ru–ն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները առանցքային ակտիվների ազգայնացման ծրագրերի վերաբերյալ չեն նպաստում գործընկերության վերականգնմանը. դրանք, ընդհակառակը, նշանավորում են առճակատման հերթական սրումը։ Հայաստանի հեռանկարները ուղղակիորեն կախված են նրանից, թե արդյո՞ք երկրի ղեկավարությունը կփոխի իր հռետորաբանությունը։ Հակառակ դեպքում միակ հարցը սրման արագությունն է։ Կապերի կտրուկ խզումը կհանգեցնի ծանր ճգնաժամի։ Երևանը փորձում է մեղմել հարվածը նախաձեռնելով դիվերսիֆիկացման գործընթացներ, սակայն արդյո՞ք Մոսկվան կսպասի։

Էներգետիկ ոլորտ. լիակատար կախվածություն

«Գազպրոմ Արմենիա»-ին է պատկանում երկրի գազի փոխադրման և բաշխման ամբողջ համակարգը, ներառյալ գազի ստորգետնյա պահեստարանը։ Առանց ռուսական ընկերության համաձայնության ֆիզիկապես անհնար է ավելացնել գազի մատակարարումն այլ աղբյուրներից։ 

Մեծամորի ատոմային էլեկտրակայանը բավարարում է երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 40%-ը։ Կայանը պատկանում է Հայաստանին, սակայն շահագործվում է ռուսական «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի կողմից, իսկ միջուկային վառելիքը մատակարարվում է «ՏՎԵԼ» ընկերության կողմից։ Առանց ռուսական տեխնիկական վերահսկողության և վառելիքի մատակարարման կայանի շահագործումը կդառնար անհնարին, առայժմ կայանը լիովին կախված է Ռուսաստանից։

Երկրի էլեկտրաէներգիայի մնացած մասն արտադրվում է բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայանների կողմից, որտեղ Ռուսաստանից կախվածությունը բացարձակ է։ Հիմնական էլեկտրացանցերը կառավարվում են «Տաշիր» խմբի կողմից, որի սեփականատերը Սամվել Կարապետյանն է՝ Ռուսաստանի քաղաքացի և Հայաստանի կառավարության վճռական հակառակորդ։ 2025 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղարկեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան, իսկ կառավարությունն ընդունեց արտակարգ օրենսդրություն ընկերությունը պետական ​​վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը իրավիճակը բնութագրեց որպես «փաստացի կորպորատիվ զավթում» (ռեյդերություն): Փաշինյանը զգուշավորությամբ է վերաբերվում թե՛ Կարապետյանի քաղաքական ազդեցությանը, թե՛ նրա տրամադրության տակ եղած վերահսկողական մեխանիզմներին, ինչով էլ պայմանավորված են ազգայնացման և գործարարի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կոչերը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունը, կառավարում է երկրի երկաթուղային ամբողջ ենթակառուցվածքը համաձայն պայմանագրի, որի գործողության ժամկետը լրանում է 2038 թվականին։ Հայ Ավիացիոն ոլորտը նույնպես կրիտիկական կախվածություն ունի Ռուսաստանից։ Ռուսական ավիաընկերություններին է բաժին ընկնում Հայաստանի կանոնավոր օդային փոխադրումների շուկայի մոտավորապես 53%-ը, որի տարեկան արժեքը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույցն ու ֆինանսական կայունությունը ուղղակիորեն կախված են ռուսական փոխադրողներից թե՛ ուղևորափոխադրումների, թե՛ բեռնափոխադրումների առումով։ Վերջինս հատկապես կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակման մեջ գտնվող երկրի համար, քանի որ Վրաստանով անցնող երթուղին հասանելի չէ ամբողջ տարվա ընթացքում։ Ռուսական ավիաընկերությունների արագ փոխարինումն անհնար է, թեկուզ միայն այն պատճառով, որ եվրոպական փոխադրողները չեն իրականացնի թռիչքներ դեպի Ռուսաստան, որտեղ բնակվում է հայկական սփյուռքի հսկայական հատվածը, որն էլ ապահովում է օդային փոխադրումների զգալի մասը։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի անձնակազմերը վերապատրաստվում են ռուսական ուսումնական կենտրոններում, իսկ խորհրդային և ռուսական արտադրության օդանավերի տեխնիկական սպասարկումն իրականացվում է ռուսական տեխնիկական կենտրոնների կողմից։

«ՎՏԲ-Հայաստան»-ը առանցքային դիրք է զբաղեցնում բանկային ոլորտում. այն ունիվերսալ բանկ է, որը զարգացնում է թե՛ մանրածախ, թե՛ կորպորատիվ բիզնեսը ներառյալ փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորումը։ Տաքսի ծառայություններ, առաքում և հաշվողական հզորություններից է «Yandex Go»-ն է, որը Հայաստանում գործում է 2016 թվականից և միավորում է ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, սննդի առաքումը և այլն: Երկրի վառելիքային անվտանգությունն էլ կապված է «Ռոսնեֆտ-Հայաստան»-ի հետ. Ռուսաստանը սահմանում է տարեկան քվոտաներ նավթամթերքի՝ առանց մաքսատուրքի ներկրման համար, իսկ «Ռոսնեֆտ»-ը մնում է տեղական շուկայում բենզինի խոշորագույն մատակարարը։ Եթե քվոտաների վերաբերյալ համաձայնագիրը չեղարկվի (մի հավանականություն, որի մասին Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն արդեն զգուշացրել է հայ գործընկերներին), ապա վառելիքը ստիպված կլինեին ձեռք բերել զգալիորեն ավելի բարձր գնով։

Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Արմենալ» գործարանը, 2000 թվականից ի վեր ռուսական «ՌՈՒՍԱԼ»-ի կազմում է և հանդիսանում է ալյումինե փայլաթիթեղի երկրում միակ արտադրողն ու արտահանողը։ Չնայած «ՌՈՒՍԱԼ»-ի կառույցների դեմ արևմտյան պատժամիջոցներին և աշխատակազմը 30%-ով կրճատելու նախկինում քննարկված ծրագրերին գործարանը շարունակում է գործունեությունը։

Հայաստանն նաև իր կենսական նշանակություն ունեցող պարենային ապրանքների՝ առաջին հերթին ցորենի մեծ մասը ներկրում է Ռուսաստանից։ 

2025 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 6,4 միլիարդ դոլար, որից 1,2 միլիարդ դոլարը բաժին է ընկել գյուղատնտեսական արտադրանքին՝ բանջարեղենին, մրգին և գինուն։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 4,9 միլիարդ դոլար։ Այնուամենայնիվ, սա զգալի անկում է՝ ավելի քան 38%-ով համեմատած 2024 թվականի հետ, երբ շրջանառությունը գերազանցել էր 11 միլիարդ դոլարը։ Այսպիսով, Ռուսաստանը մնում է Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը ապահովելով երկրի արտաքին առևտրաշրջանառության 35,7%-ը։

Ռուսականյան բոլոր ձեռնարկությունները հարկեր են վճարում Հայաստանի բյուջե և հանդիսանում են հանրապետության խոշորագույն գործատուներից։ Ավելին, երկիրը նախկինում փորձել էր ինքնուրույն կառավարել կենսական նշանակության ենթակառուցվածքները, ինչը հանգեցրել էր դրանց լիակատար քայքայմանը, և վիճակը շտկվել էր միայն ռուսական աջորդակցության շնորհիվ։ Քննադատները նշում են, որ Ռուսաստանի կողմից նման դոնորական բնույթի աջակցությունը ենթադրում է երկրի ղեկավարության հավատարմությունը։ Սա միանգամայն տրամաբանական է. եթե առանց օգնության չեք կարողանում աշխատանքային վիճակում պահել կենսական ենթակառուցվածքները, ապա պետք է բավարար կոռեկտություն ունենաք լավ հարևան լինելու համար։ Հայաստանի հեռանկարները կախված են նրանից, թե արդյո՞ք երկրի ղեկավարությունը կփոխի իր հռետորաբանությունը։ Հակառակ դեպքում միակ հարցը լարվածության սրման արագությունն է։ Կապերի կտրուկ խզումը կհանգեցնի ծանր ճգնաժամի։ Ներկայումս Երևանը փորձում է մեղմել հարվածը նախաձեռնելով դիվերսիֆիկացման գործընթացներ, սակայն արդյո՞ք Մոսկվան կսպասի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular