ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում իշխանություններն ու իշխանական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառության մեջ են դրել թեզեր, թե իբր Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասնակից ադրբեջանցի զինվորին չարտահանձնելու դեպքում «վաղը» սահմանը խախտած հայ զինծառայողները կարող են ենթարկվել նույնատիպ վերաբերմունքի։ Սակայն այս քարոզչական գծի հետևում իշխանությունը բացահայտորեն շրջանցում է էական փաստերը. ադրբեջանցի զինծառայողը սովորական սահմանախախտ չէ։ Նա ներխուժել է խաղաղ բնակչի տուն, զենք է կիրառել, վիրավորել է քաղաքացիական անձանց (այդ թվում՝ կնոջն ու երեխաներին, իսկ տուժած կինն այս պահին ենթարկվում է բազմաթիվ վիրահատությունների՝ առողջական վիճակը կայունացնելու համար)։

Այս վտանգավոր օրակարգերի պատճառով հանրության շրջանում ապատիա է առաջանում և վախ՝ սեփական անվտանգության համար: Այս պարագայում հատկանշական է, թե ինչպիսին է հանրային-քաղաքական արձագանքը իշխանությունների որդեգրած այս գործելաոճին։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ֆիքսել է, որ իշխանության քայլերը միտված են օրակարգը շեղելուն, մինչդեռ անհրաժեշտ է քաղաքական մակարդակով տալ հստակ գնահատական և պաշտոնապես հայտարարել, որ հանցագործություն կատարած ադրբեջանցին չի հանձնվելու Ադրբեջանին։ «Ադրբեջանցին մտել է Հայաստան, մտել է ընտանիք, փորձել է սպանել ընտանիքի անդամներին։ Իրենք պետք է քաղաքական գնահատական տան ու ասեն, որ չեն արտահանձնելու այդ ադրբեջանցուն Ադրբեջանին... Դա քաղաքական քայլ է։ Մենք զգում ենք, որ իրենք ուզում են էլի հայերի վրա կրակած, տուն մտած, քաղաքացիական անձանց վրա կրակած մարդուն հանձնեն»,- ընդգծել է Կարապետյանը։

Իրականում խնդիրը դուրս է գալիս սովորական իրավական ընթացակարգերի սահմաններից և ուղղակիորեն առնչվում է պետականության անվտանգային հիմքերին ու քաղաքացու վստահությանը։ Երբ սեփական տան մեջ քաղաքացիական անձանց դեմ ծանր հանցագործություն կատարած ադրբեջանցու պարագայում իշխանությունը հստակ իրավական ու քաղաքական դիրքորոշման փոխարեն դիմում է զիջողական քարոզչության, դա խաթարում է պետության՝ իր քաղաքացուն պաշտպանելու առաջնային առաքելությունը։ Նման գործելաոճը խորացնում է հասարակական անպաշտպանվածության զգացումը և քանդում վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, քանի որ արդարադատության և անվտանգության հաշվին արվող յուրաքանչյուր «ծածկադմփոց» ոչ թե կանխում է նոր վտանգները, այլ ընդհակառակը՝ անպատժելիության մթնոլորտ է ձևավորում սեփական երկրի սահմաններում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular