Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 6-ին՝ ժամը 20։35-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաչագան բնակավայրում գտնվող «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում քաղաքացին մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն»,- նշված է հաղորդագրության մեջ: