ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… Ծրար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրարը  թղթերի կամ հարթ առարկաների պահպանման, փոխանցման պատյան է, իսկ ամենատարածվածները փոստային ծրարներն են (նամակ)։ Ըստ վիճակագրական ճշգրիտ գիտության, ամբողջ աշխարհում օրական փոխանցվում է ավելի քան 3 միլիոն նամակ: Զարմանալի է, բայց բջջային կապի այս դարաշրջանում, երբ մարդիկ ավելի ու ավելի քիչ են օգտվում փոստային ծառայություններից, այնուամենայնիվ  փոստարկղերը անընդհատ լցված են գովազդային նամակներով, հաշիվ-ապրանքագրերով, բիզնես փաստաթղթերով, կատալոգներով և այլն: Եվ այս ամբողջ նամակագրությունը իրականացվում է փոստային ծրարներով: Իսկ ե՞րբ է հայտնվել ծրարը, քանի՞ դար է անցել դրանից: Լուվրի թանգարանում պահպանվում են ամենահին ծրարները, որոնց հնագետներին հաջողվել է գտնել Սիրիայում պեղումների ժամանակ: Սեպագիր տառերը գրվել են կավե սալիկների վրա, թրծվել, այնուհետև ծածկվել  կավե շերտով, որից հետո գրվել է «հասցեն» և նորից թրծվել: Նման նամակը կարդալու համար հասցեատերը ստիպված է եղել ջարդել կավե «ծրարը»: Հին ժամանակներում կարելի է ասել յոլա են գնացել առանց ծրարի: Նամակները գրվել են մոմապատ սալիկների վրա, որից հետո սալիկները դրվել են իրար վրա և կապվել թելով, որը եղել է կնքված: Հույները նման նամակները կնքելու համար համար օգտագործել են կավի և մոմի խառնուրդ, մինչդեռ հռոմեացիները միայն մոմ: Կնիքի գույնը խոսել է նամակի բովանդակության մասին. հարսանեկան հրավիրատոմսերը եղել են սպիտակ, իսկ ողբերգական հաղորդագրությունները սև: Ավելի ուշ, կնիքներ սկսել են պատրաստել կապարից և նույնիսկ թանկարժեք մետաղներից`արծաթից և ոսկուց: Մետաղի բարակ շերտը ծռել են սալիկների եզրին և դրոշմել: Նման կերպ ապահովվել է ամակագրության գաղտնիությունը: Մագելանի արշավախումբը Չինաստանից Եվրոպա է բերել արտասահմանյան կպչուն նյութ, որը հետագայում կոչվել է կնքման մոմ, կամ սուրգուչ: Միայն մի քանի արհեստավոր էին ունակ  պատրաստել այն, այնպես որ նման կնիքներ դրվում էին միայն կարևոր անձանց նամակների վրա: Նամակը կարդալու համար անհրաժեշտ էր կոտրել կնիքը, որտեղից էլ առաջացել է  «բացել նամակը» արտահայտությունը: 17-րդ դարի կեսերից մոմային կնիքների վրա սկսել են դնել շտեմպներ, ինչը ևս պայմանավորված է եղել գաղտնիության անհրաժեշտությամբ: Թղթի ծրարները հայտնվել են միայն 1820 թվականին, իսկ մինչ այդ նամակագրությունը գրվել է թղթի վրա, այնուհետև ծալվել որոշակի ձևով և կնքվել: Թղթի արտադրությամբ զբաղվող և վաճառական  բրեյթոնցի Բրեվերը հատուկ նամակների համար փոքր խմբաքանակի ծրարներ է  պատրաստել և դրանք անվճար բաժանել իր հաճախորդներին: Պարզվել է, որ դրանց պահանջարկը մեծ է,  բոլորն են ցանկացել իրենց նամակները ուղարկել նոր մոդայիկ ծրարների մեջ դրված: Սկզբում ծրարները սկսել են պատրաստել  ձեռքով, սակայն պահանջարկի աճի արդյունքում Լոնդոնում ստեղծվել է առաջին ծրար արտադրող մեքենան, որը ունակ էր ստեղծել փոքր ծրարներից  (այցեքարտերի համար) մինչև մեծ ծրարներ: Դրանք այն ժամանակ էլ շարունակվել են փակվել սուրգուչով, մինչև ֆրանսիացի Պաիրյեն չի մտածել  ծրարը ուղղակի  սոսնձել: 19-րդ դարի վերջին բրիտանացիները ներմուծել են բազմագույն ծրարների նորաձևության, ծրարները նշանակել են շաբաթվա օրեր՝ երկուշաբթին ծովային ալիքի գույն, երեքշաբթին` թույլ վարդագույն, չորեքշաբթին` մոխրագույն, հինգշաբթին` բաց կապույտ, ուրբաթը` արծաթագույն, շաբաթը` դեղին, իսկ կիրակին` սպիտակ: Նամականիշները ևս հատուկ տեղ են գրավում ծրարի պատմության մեջ, դրանք մշտապես ճանապարհորդել են աշխարհով մեկ ծրարների հետ, և այդ իսկ պատճառով նրանց վրա պատկերվել է ամեն ինչ ինչ հնարավոր է տեսնել: Հայտնի է, որ մեր ժամանակներում հին նամականիշները դարձել են մեծարժեք: Այնուամենայնիվ, երկրի խոշորագույն աճուրդներում վաճառքի են ներկայացվում  ոչ միայն նամականիշերը, այլ նաև հին ծրարները: Հետևաբար, երբ դասավորում եք տատիկի իրերը, մի շտապեք հին ծրարները նետել, լավ դիտեք դրանց: Ով գիտի, թե ինչ գաղտնիքներն են պարունակում այդ ծրարները և ինչ արժեք ունեն:

Возможно, это изображение кожаный кошелек, кожа и текст

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular