Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրկու մահացու ներարկումից հետո ողջ մնացած ամերիկուհի Քրիստա Փայքը գիտակցության է եկել, հաղորդում է ABC-ն։
«Փայքը գիտակցության մեջ է և խոսում է», – հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով նրա անանուն փաստաբաններին։
Թենեսիում մահապատժի դատապարտված Փայքը հոկտեմբերի 1-ից անգիտակից վիճակում էր երկու մահացու ներարկումից հետո։
Փայքը մեղավոր է ճանաչվել 1995 թվականին 19-ամյա Քոլին Սլեմերի սպանության մեջ: Նա կլիներ առաջին կինը, ով մահապատժի ենթարկվեց Թենեսիում վերջին 200 տարում: