Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲարսելոնան և նրա շրջակայքը առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրն են ապրել, հաղորդում է EFE-ն։
Կատալոնիային պատուհասած հորդառատ անձրևները հանգեցրել են տեղումների ռեկորդային քանակի և բազմաթիվ ջրածածկումների պատճառ դարձել։
Կատալոնիայի օդերևութաբանական ծառայության (Meteocat) տվյալներով, Բարսելոնայի Ռավալ շրջանում տեղատարափի ընթացքում տեղացել է մոտ 190 մմ տեղում։ Diagonal-ի Zona Universitària կայանում գրանցվել է ավելի քան 170 մմ, իսկ Բադալոնայի թանգարանի մոտ՝ 152 մմ։ Բարսելոնայի շրջակայքում ցուցանիշներն էլ ավելի բարձր են եղել. Կաբրիլսում տեղացել է 226,6 մմ, Գրանոլյերսում՝ 224,3 մմ, Մատարոյում՝ 220,1 մմ։
Ռավալում մեկ րոպեում տեղացել է 3,4 մմ անձրև, իսկ կես ժամում՝ 36,1 մմ։ Օրական ցուցանիշը գրեթե կրկնակի գերազանցել է այստեղ նախկինում գրանցված առավելագույնը, որը արձանագրվել էր 2017 թվականի մարտի 24-ին։