Երբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները: Iravaban.net-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունից։
Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվելու են 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվելու են 2027 թվականի մայիսի 21-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 22-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
1-ին դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 19-ց 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
2-րդ դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
3-12-րդ դասարաններում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:
Հիշեցնենք, որ Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից սկսած 5 շաբաթ աշխատում են վեցօրյա ռեժիմով, ինչի հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն: ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ այս փոփոխությունը պայմանավորված է աշնանը Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17)։