«Երևանի և Մոսկվայի միջև անցավ բաժանումը նախադեպ կստեղծի ողջ Կենտրոնական Ասիայի համար»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրևանը փորձում է հռետորաբանության մակարդակով շտկել Մոսկվայի հետ հարաբերությունները, սակայն գործնականում իրավիճակը մնում է անփոփոխ։ Այս տատանողականությունը կարծես թե փորձ է մոլորեցնելու դժվարությունների մեջ հայտնված հայ ֆերմերներին և արտադրողներին, գրում է politnavigator.news–ը։
Վերջերս Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն հայտարարել է Ռուսաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու ցանկության մասին, սակայն այն նոր հիմքերի վրա զարգացնելու և, ըստ էության, «մաքուր էջից» սկսելու մտադրությամբ: «Մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ թե հակամարտության կողմից օբյեկտիվորեն թելադրված տրամաբանությամբ, այլ դրանք զարգացնելով նոր միջավայրի և նոր հանգամանքների հաշվառմամբ։ Հենց այս հարցերն ենք մենք քննարկում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ։ Ընդ որում այս քննարկումը նորություն չէ»,– ասել է նա։ Մի քանի օր անց էլ Փաշինյանը այս ամենը ներկայացրել է որպես «հավասարակշռված արտաքին քաղաքականության» անհրաժեշտություն հավելելով, թե Երևանը չի փորձում նստել միաժամանակ երկու աթոռի, այլ նստած է սեփական իբր թե «յուրահատուկ հայկական աթոռի» վրա։ Այլ կերպ ասած իշխող վերնախավն այժմ ջանասիրաբար ձևացնում է, թե սեփական շահերից ելնելով է բազմավեկտոր քաղաքականություն վարում հայտարարելով և՛ Մոսկվայի, և՛ Բրյուսելի հետ միաժամանակ աշխատելու պատրաստակամության մասին։
Այս փաստարկն էլ «համագործակցությունը» ընդլայնելու ցանկության քողի ներքո առաջ է քաշվում Մոսկվայի կողմից առաջարկված հանրաքվեն չանցկացնելու նպատակով։ Հետաքրքիր է այն, որ Փաշինյանի մերձավոր շրջապատը ևս չի դիտարկում ԵԱՏՄ-ից դուրս մղվելու հավանականությունը։ Օրինակ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը առանց վարանելու հայտարարել է, թե «անհնար է Հայաստանին դուրս մղել ԵԱՏՄ-ից, քանի որ նման մեխանիզմ գոյություն չունի»։
Ականավոր քաղաքագետ և Հայաստանի հակաֆաշիստական ճակատի համակարգող Հայկ Այվազյանը կարծում է, որ գործողություններով չամրապնդված դատարկ խոսքերին չի կարելի վստահել: «Հայտարարությունները պետք է ամրապնդվեն կոնկրետ գործողություններով։ Լոկ հայտարարությունները ոչինչ չեն նշանակում։ Առայժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները կատարում են այնպիսի կոնկրետ քայլեր, որոնք ուղղակիորեն վնասում են Ռուսաստանի շահերին և հայ-ռուսական հարաբերություններին։ Փաշինյանի հայտարարություններն ընդամենը փորձ են հանդարտեցնելու հանրությանը և ստեղծելու այն տպավորությունը, թե հայ-ռուսական հարաբերություններն այնքան էլ ծանր վիճակում չեն»,– ասել է նա։
Իսկապես, հռետորաբանության այս «ճշգրտումը» նախատեսված է ներքին լսարանի համար և նպատակ ունի որոշակիորեն մեղմել բողոքական տրամադրությունների աճող ալիքն ու ընդհանուր դժգոհությունը։ Այն կարելի է դիտարկել նաև որպես իրավիճակը ստուգելու միջոց նախքան Փաշինյանի հնարավոր այցը Մոսկվա՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման համար։ Նաև չի կարելի բացառել, որ նման ցուցադրական տատանումներն ու կեղծ հավատարմության դրսևորումները Մոսկվային կտրուկ քայլերի դրդելու ծրագրի մաս են կազմում։ Նարատիվը ենթադրում է. «Մենք խաղաղությամբ ենք մոտենում նրանց ձգտելով բարեկամական համաձայնության, սակայն մեր հանրապետությանը մերժում և մի կողմ են նետում»։ Ավելին, Երևանը ժամանակ է շահում, քանի որ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ արագ և լիակատար խզումը կլինի խիստ աղետալի։ Նույնիսկ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), իրավիճակի վերլուծության մեջ, նվազեցրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 5% ընթացիկ տարվա համար և կանխատեսել 5,5% հաջորդ տարվա համար, սակայն պայմանով, որ հանրապետությունը կմնա ԵԱՏՄ կազմում։ Տարվա առաջին կիսամյակում աճն արդեն իսկ դանդաղել էր հասնելով 0,4%-ի, և այն կտրուկ կնվազեր, եթե դադարեցվեին գազի մատակարարումները կամ նոր սահմանափակումներ կիրառվեին։ Իրավիճակն էլ ավելի լուրջ է դառնում հաշվի առնելով այն, որ Հայաստանի տնտեսության 35%-ը կապված է Ռուսաստանի հետ։
Միևնույն ժամանակ Փաշինյանի կողմից նախաձեռնված Հարավային Կովկասից ռուսական ազդեցությունը դուրս մղելու գործընթացը շարունակվում է նույն թափով։ Ի վերջո, «ինքնիշխանության» հաստատման պատրվակով նման հայտարարություններին զուգահեռ փոխարինվում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններին տեղակայված սահմանապահ ուժերը։ Այս ֆոնին նաև պարբերաբար բարձրացվում է Գյումրիում տեղակայված ռազմակայանի հետագա նպատակահարմարության հարցը, մի խնդիր, որը խիստ կարևոր է։
«Արևմտյան աշխարհին» ինտեգրվելու ուղղությամբ ամենակարևոր քայլերից մեկը «Թրամփի ուղուց» դուրս, Երևանի և ամերիկյան Nvidia կորպորացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն է Հրազդան քաղաքում կառուցելու Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի ամենախոշոր տվյալների կենտրոնը։ Ըստ Bloomberg-ի այդ օբյեկտը պետք է դառնա տարածաշրջանի ամենամեծ և Եվրոպայի խոշորագույն «հաշվողական կլաստերներից մեկը»։ Հիշեցնենք, որ ապրիլի վերջին հայ ձեռներեցների պատվիրակությունը և Nvidia-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկն այցելել էին Աստանա, որտեղ հանդիպել էին Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այդ ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, ըստ որի Ղազախստանում հետագա թվայնացումն իրականացվելու էր Հայաստանից՝ հենց այդ տվյալների կենտրոնի միջոցով։ Գործնականում սա նշանակում է Հայաստանն օգտագործել որպես ԱՄՆ-ի հենակետ Կենտրոնական Ասիայի թվային օկուպացիայի համար։ Այլ կերպ ասած Երևանն այժմ իրեն դիտարկում է որպես Արևմուտքի մուտքի ուղի և ցատկահարթակ դեպի ԵԱՏՄ և հետխորհրդային տարածքի մնացած հատվածներ դրանք քայքայելու նպատակով։ Հենց դա էլ Հայաստանի համար ընտրված դերն է, այն է ծառայել որպես հարվածային գործիք ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար։ Որքան երկար շարունակվի Փաշինյանի և նրա շրջապատի նկատմամբ մեղմ վերաբերմունքը այնքան կվատթարանա իրավիճակը, իսկ Կենտրոնական Ասիայի էլիտաները նրանց կդիտարկեն որպես օրինակ, եթե արդեն իսկ չեն դիտարկում որպես «պատուհան դեպի Եվրոպա»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am