ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Րաֆֆին չլիներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ARMENIA24.info-ն գրում է՝

«Ժառանգության» 11-րդ համագումարում բացման խոսքով հանդես գալով, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Մենք ծնկողը չենք, մենք այլևս զիջելու և կորցնելու բան չունենք, և քաղաքական ուղղակի հրամայական է, որ քաղաքական ուժերը խորհրդարանում և խորհրդարանից դուրս համախմբվեն՝ ավելի լավ Հայաստան ունենալու համար։ Պետք է շեշտեմ, որ մենք ունենք այդ հնարավորությունը»։
Այն, որ այսպես ասած ընդդիմադիր դաշտը վաղուց պետք է միավորվեր, կարծես թե գաղտնիք չէ ոչ մեկին։ 2007-2008թթ. ընթացքում տեղի ունեցավ նման բան։ Բոլորս հիշում ենք, թե իշխանությունն ինչ բռնի մեթոդներով գնաց այդ միավորումը ցրելու։ Այժմ, ավելի քան երբեք, կանգնած ենք նույն խորքային հրամայականի առջև։ Այս առումով Հովհաննիսյանի հետ չհամաձայնել չի կարելի։ Սակայն կան մի քանի հանգամանքներ, որոնց կուզեինք անդրադառնալ։

Հանգամանք առաջին. խորհրդարանում գտնվող այսպես ասած ընդդիմադիր ուժը, վաղուց օտարված է բուն ընդդիմության էությունից, որևէ աղերս չունի ոչ խորհրդարանական ուժերի հետ և մի «խելացի» առաջնորդի պատճառով այրել է նաև հետդարձի կամուրջները։ Այդ կամուրջները այրել է հատկապես այն ուժերի հետ, որոնք նրան տվել են այսօրվա հարթ ուղին և կշիռը։ Սակայն, սա քաղաքականություն է, որտեղ ամեն ինչ հնարավոր չէ։
Երկրորդ հանգամանքը կայանում է անձերի մեջ։ Եթե անգամ, արտախորհրդարանական բոլոր ուժերը փորձեն միավորվել, ապա չկան այն մի քանի անհատները, ովքեր կարող են ղեկավարել այդ միությունը։ Հայաստանը համակարգերի երկիր չէ, Հայաստանն անձերի երկիր է։ Իսկ եթե անգամ կան այդ մի քանի անհատները, ապա մյուս քաղաքական ուժերում էլ կգտնվեն մի քանի այլ անհատներ, որոնք կունենան նույն հավակնությունները։ Վերջին տաս տարիները ցույց են տվել, որ մեկ անխախտ դաշինք կա ու դաԿոնգրես-ՀԺԿ դաշինքն է։ Սակայն քիչ էր մնում անգամ այն խախտվեր։
Երրորդ հանգամանքը կայանում է նրանում, որ նման կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հիմա չէինք ուզի խոսել նրա մսխած ու ունեցած ձայների մասին։ Նրա հին ու նոր քաղաքական քայլերից։ Այստեղ ավելի շատ էական է այն հանգամանքը, որ նա արդեն կորցրել է իր շանսը և քաղաքական տարբեր բևեռների կողմից լուրջ չի ընկալվում։ Իսկ եթե կա որևէ մեկը, որը լուրջ է ընկալվում հենց այդ նույն ՕՐՕ դաշինքից թեկուզ, ապա կարող է լինել անընդունելի մյուսների համար։ 
Անշուշտ, միավորվել պետք է, բայց ու՞մ շուրջ, ինչպե՞ս, ի՞նչ գաղափարներով։

 


Ատոմ Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular