Կարծիք. «Հայաստանից ռուսական բանակի դուրսբերումը սպառնում է երկրի գոյությանը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Մնենիե» (Կարծիք) հաղորդման ընթացքում քաղաքագետ Օլեգ Մակարենկոն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում վերջինս պնդել է, թե երկրի իշխանությունները երբեք չեն բարձրացրել Գյումրիից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը, գրում է news-front.su–ն։
«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, վաղուց որդեգրել է դիրքորոշում, որն ակնհայտորեն ոչ թե ռուսամետ է, այլ եվրոպամետ։ Եվրոպական ինտեգրմանն ուղղված նրա ջանքերն ակնհայտ են և նշանակալի։ Օրինակ բավական է հիշել Հայաստանում անցկացված ֆորումը, որին մասնակցում էր նաև ուկրաինական պատվիրակությունը։ Սա վկայում է այն մասին, որ գործող իշխանությունները հակված են Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման, այլ ոչ թե երկխոսության։ Իսկ Գյումրիի ռազմակայանի հարցը չափազանց կարևոր է։ Չէ՞ որ այդ ռազմակայանն ինքնին խորհրդանշում է նախկին խորհրդային զինված ուժերը, որոնք պաշտպանում էին հայ-թուրքական սահմանը»,- ասել է Օլեգ Մակարենկոն։
Փորձագետը կարծում է, որ ռուսական ռազմակայանի ճակատագիրը կախված է Հայաստանի քաղաքական կամքից։ Արևմտամետ ներկայիս իշխանությունները շահագրգռված չեն ռազմակայանի ապահոված կայունությամբ և կարող են նպաստել դրա դուրսբերմանը։ «Հիշենք, որ Ղարաբաղյան ճգնաժամի ժամանակ հենց այդ ռազմակայանից՝ մասնավորապես Երևանի օդանավակայանից, որտեղ տեղակայված են ռուսական ուղղաթիռները, զորքեր և ստորաբաժանումներ էին տեղափոխվում հակամարտության գոտի։ Սակայն այս սցենարի դեպքում տեղափոխելու ոչինչ չի լինի, Հայաստանի համար դա ինքնասպանությանը հավասար քայլ է»,- նշել է հյուրը։
Քաղաքագետը նշել է, որ գոյություն ունեն փաստաթղթեր, որոնք հստակ սահմանում են Հայաստանի տարածքում ռազմական ուժի կիրառման կարգը։ «Հայաստանի կողմից որևէ գործողություն իրականացնելու խնդրանք չի եղել, ինչպես նաև չեն եղել դրանց տեղակայման հիմքեր, թեև Ռուսաստանի Դաշնությունն այնտեղ տեղափոխել էր իր ստորաբաժանումներն ու ջոկատները։ Այնտեղ տեղակայվել էին նաև օդադեսանտային զորքեր՝ հումանիտար իրավիճակը կայունացնելու նպատակով: Այլ կերպ ասած այդ տարածքում ՀԱՊԿ զորքերը տեղակայելու համար բացարձակապես ոչ մի հիմք չկար՝ ո՛չ իրավական, ո՛չ միջազգային իրավունքի տեսանկյունից, ո՛չ էլ այլ առումով», - նշել է խոսնակը։
Ըստ Մակարենկոյի չնայած լայնածավալ միջամտության համար իրավական հիմքերի բացակայությանը Ռուսաստանը կորուստներ կրեց. զինծառայողներ զոհվեցին, և ուղղաթիռ խոցվեց։
«Մենք կատարել ենք դաշինքի բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք պարտավոր էինք իրականացնել։ Փաշինյանը, մեղմ ասած, լրջորեն մոլորեցնում է իր ընտրազանգվածին։ Մենք միշտ կատարել ենք մեր պարտավորությունները։ Հայաստանը, սակայն, երբեք չի կատարել իր պարտավորությունները և չի ստեղծել այնպիսի իրական իրավական հիմքեր, որոնք կարդարացնեին մեր ուժի կիրառումը», - պարզաբանել է փորձագետը։
Եզրափակելով Օլեգ Մակարենկոն հավելել է, որ Ռուսաստանին մեղադրելու փոխարեն Հայաստանը պետք է կենտրոնանար սեփական պաշտպանական կարողությունների ամրապնդման և այն տարածքների կարգավիճակի իրավական ձևակերպման վրա, որոնք իրենն է համարում և դրանով իսկ ստեղծեր դաշնակիցներից օգնություն ստանալու իրավական հիմքեր։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am