ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է լրացում կատարել կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի թիվ 280-Ն հրամանում։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների հանրապետական առարկայական օլիմպիադաների կազմակերպման և անցկացման գործող կարգով մայրենիի (ընթերցանություն) օլիմպիադային կարող են մասնակցել 5-րդ և 6-րդ դասարանների սովորողները։ Ընթերցանության նկատմամբ սովորողների հետաքրքրության խթանման, ընթերցողական կարողությունների զարգացման և գրականության նկատմամբ հետաքրքրված սովորողների բացահայտման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել օլիմպիադայի շրջանակը՝ հնարավորություն ընձեռելով նաև 7-8-րդ դասարանների սովորողներին մասնակցելու գրականության (ընթերցանություն) օլիմպիադային։

Ընթերցանության կարողությունների զարգացումը շարունակական գործընթաց է և կարևոր նշանակություն ունի ոչ միայն լեզվական ու գրական կրթության, այլև մյուս ուսումնական առարկաների արդյունավետ ուսումնառության համար։ Տեքստը հասկանալու, հիմնական միտքն ու անհրաժեշտ տեղեկատվությունն առանձնացնելու, տարբեր աղբյուրներից տեղեկատվությունը համադրելու, կարդացածը մեկնաբանելու և եզրահանգումներ կատարելու կարողությունները նպաստում են սովորողի ընդհանուր ուսումնառության արդյունավետությանը։ Միաժամանակ, 7-8-րդ դասարաններում սովորողները գործ ունեն ավելի բարդ կառուցվածք և տարբեր բնույթի տեղեկատվություն պարունակող տեքստերի հետ, ուստի անհրաժեշտ է ապահովել ընթերցանության կարողությունների զարգացման շարունակականությունը նաև այս տարիքային խմբում։

Ընթերցանության օլիմպիադան առաջին անգամ իրականացվել է 2024-2025 ուսումնական տարում, իսկ 2025-2026 ուսումնական տարում դպրոցական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 17 900 սովորող, որոնցից ավելի քան 15 000-ը փաստացի մասնակցել է։

Նախագծի նպատակն է ընդլայնել սովորողների՝ գրականության և ընթերցանության ոլորտում իրենց գիտելիքներն ու կարողությունները դրսևորելու հնարավորությունները, խթանել ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը և ապահովել ընթերցանության կարողությունների շարունակական զարգացումը՝ ներառելով նաև 7-8-րդ դասարանների սովորողներին։

Առաջարկվող կարգավորմամբ կընդլայնվի օլիմպիադայի մասնակիցների տարիքային շրջանակը՝ հնարավորություն ընձեռելով միջին դպրոցի սովորողներին ևս դրսևորելու ընթերցանության և գրականության ոլորտում իրենց կարողությունները։ Միաժամանակ, օլիմպիադայի առաջադրանքների բովանդակությունը նպատակահարմար է համապատասխանեցնել սովորողների տարիքային առանձնահատկություններին՝ շեշտադրելով ոչ միայն գրական ստեղծագործության բովանդակության իմացությունը, այլև տեքստի ըմբռնման, վերլուծության, մեկնաբանության, տեղեկատվության համադրման և հիմնավորված եզրահանգումներ կատարելու կարողությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular