ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Որևէ բան չի փոխվել TRIPP-ի շուրջ մեր՝ ամիսներ առաջ ունեցած զրույցից մինչ այսօր, բացի ավելի շատ աղմուկի ապահովումը։ Միայն աղմուկն է ավելացել»,«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, երբ անդրադառնում ենք «Թրամփի ուղուն» և դրա շուրջ վերջին օրերի հայտարարություններին։ Հիշեցնում է՝ երթուղու շահութաբերության առումով նախագծած է 26 և 74 տոկոս հարաբերակցություն՝ առնվազն 50 տարով։ «Հայաստանի շահութաբերությունը 26 տոկոս է լինելու, բայց չգիտենք՝ որքա՞ն ճանապարհային վճար է սահմանվելու, և դրա 26 տոկոսը որքա՞ն է լինելու։ Մնում է գլխավոր հարցը՝ 26 տոկոսից քանի՞ տոկոսն է Հայաստանի Հանրապետությանը, որքա՞նը՝ ԵԱՏՄ-ինը։ TRIPP-ի՝ կյանքի կոչվելու առումով մտահոգությունները նույնն են մնացել, չեն փոխվել հետևյալ տրամաբանությամբ։ Հայաստանի պետական սահմանը, որը թույլ է տալիս անցողունակություն, այսինքն՝ դառնում է մաքսային սահման, Հայաստանի Հանրապետության սահմանը չէ, այն միանգամից դառնում է ԵԱՏՄ մաքսային սահման։ ԵԱՏՄ մաքսային սահման ասելով՝ պետք է նաև հետևյալ ընկալումն ունենանք՝ ի՞նչ է սա իրենից ներկայացնելու, այն է՝ ԵԱՏՄ-ն թույլատրելո՞ւ, թե՞ չի թույլատրելու ճանապարհի գործարկումը։ Սա շատ կարևոր հարց է։ Հայաստանի և ԱՄՆ-ի ստորագրած մտադրությունների հուշագրում նշված է, որ TRIPP-ի հետագա շահագործումը կամ ամբողջ ճակատագիրը որոշելու են Հայաստանի Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ համաձայնեցնելով երրորդ երկրի հետ։ Երրորդ երկիր ասվածը դեռևս բաց է մնում՝ ի դեմս Ռուսաստանի։ Հենց հիմա աշխարհաքաղաքական վերադասավորումների մեջ TRIPP-ի վերահսկողության խնդիրն է առաջանում։ Եվ մեկ փոքրիկ փոփոխություն եղավ։ Իրանի դեսպանի մակարդակով լսեցինք հայտարարություն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դրան կողմ է, եթե դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից դուրս չէ, և եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն այդտեղ ցանկացած տեսակի ներկայացվածություն չեն ունենում։ Սա նշանակում է, որ շարունակվում է նույն՝ ճանապարհների վերահսկման տրամաբանությունը։ Եթե պայմանականորեն Ռուսաստանը կամ Չինաստանը կվերահսկեն այն, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմ է, իսկ եթե պետք է վերահսկի ԱՄՆ-ն, ապա այդտեղ ունենում ենք շատ լուրջ անվտանգային հարցեր»,-ասում է Նաիրի Սարգսյանը։

Նկատում է՝ այս ճանապարհն աշխարհաքաղաքական նշանակություն ունի՝ բեռնափոխադրումների իմաստով։ «Ճանապարհը, միանշանակ, շահութաբեր և ձեռնտու է Չինաստանին, Անգլիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրոպային, որոշակի առումով՝ նաև Ռուսաստանին։ Ամբողջ շղթայի մեջ, իհարկե, ձեռնտու է նաև Թուրքիային և Ադրբեջանին։ Հայաստանի կառավարությունը հաստատեց անխոչընդոտ անցման գաղափարը։ Անխոչընդոտ անցումը փորձեցին մանևրելով ներկայացնել հայ սահմանապահի՝ տեղում չնստելու հանգամանքով և տեխնիկական միջոցներով անձի նույնականացում իրականացնելու ճանապարհով անցողունակության ապահովմամբ, բայց ստացվում է, որ բեռների հսկողություն չկա։ Իհարկե, Ադրբեջանին դա կլինի ձեռնտու, որովհետև նա կարող է նաև զենք - զի նամթերք տե ղա փոխել և իր խնդիրները շատ ավելի օպերատիվ կերպով լուծել։ Անվտանգային առումով Հայաստանի հանդեպ Ադրբեջանը դեռևս շարունակում է սպառնալիքների, վերջնագրերի լեզվով խոսել, իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանը նախատեսվածից շատ ավելի արագ կշարունակի զինվել, և, Աստված մի արասցե, կրկին ռազմական կամ նմանատիպ բախման թեկուզ սպառնալիքի պարագայում նրանք շատ ավելի շահեկան դիրքում կգտնվեն, որովհետև հենց Թուրքիայից և Նախիջևանից զորքի, զինտեխնիկայի, սննդի տեսքով անմիջապես անխոչընդոտ օգնություններ կունենան»,նշում է մեր զրուցակիցը։

Տնտեսության զարգացման մասին խոսող իշխանության կառավարման օրոք հայ արտահանողները փաստացի զրկվեցին ամենամեծ ու կարևորագույն՝ ռուսական շուկայից։ Մինչդեռ ամեն օր պաշտոնական գերատեսչությունները ցույց են տալիս թվեր, թե դիվերսիֆիկացիայի արդյունքում եվրոպական, արաբական շուկաների ուղղությամբ որքան արտահանում է իրականացվել։ «Բնականաբար, այդտեղ մանիպուլ յացիա կա։ Արտահանման դիվերսիֆիկացիա Հայաստանում չկա ոչ թե այն պատճառով, որ դրա ներուժը չունենք, այլ այն պատճառով, որ կառավարությունը չի աշխատում այդ ուղղությամբ։ Սեպտեմբերի 27-ին համերգի հեռարձակումը, որքան էլ հաջորդ օրը Հանրայինը ներողություն խնդրեց, ցույց է տալիս նրանց վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հանդեպ։ Նրանք արհամարհում են բոլորին, բոլորի վիշտն ու ցավը, և սա ցույց է տալիս, թե ինչ վերաբերմունք ունեն բոլորի, այդ թվում՝ տնտեսության հանդեպ։ Հիմնավորվում է մեր՝ մի քանի տարի առաջվա պնդումը, որ Հայաստանի Հանրապետությանը նախապատրաստում են լիակատար կապիտուլ յացիայի և լուծարման, այսինքն՝ տնտեսական ներուժի վերացման, պաշտպանական ներուժի վերացման և այսպես շարունակ։ Այս նույն տրամաբանության մեջ մարդիկ դիվերսիֆիկացիա չեն ապահովել, ուղղակի կրկին աղմուկն են ավելացրել։ Ի՞նչ է տեղի ունենում գյուղատնտեսության ոլորտում։ Կարելի է մեծ առումով բերքահավաքի ավարտական փուլը հայտարարել, հոկտեմբերին էլ, իհարկե, կունենանք որոշակի բերքահավաք։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ապրանք չվաճառել։ Գյուղատնտեսներն ունեն լուրջ դժգոհություններ։ Վերջերս հանդիպում եմ ունեցել ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ։ Իրենց մոտ ինչ-որ վախի մթնոլորտ էր ստեղծված։ Նրանք հավաքվել են խնդիրը արձանագրելու, իրենց միջից բանակցող են նշանակել և հասկացել՝ չէ, բանակցողն ուղղակի ֆիկտիվ բանակցող է և որևէ տեսակ խնդիր լուծող չէ, այլ հակառակը՝ համոզում է իրենց, թե՝ ի՞նչ խնդիր կա, ջերմոցները թող չաշխատեն, կվաճառեք, գնորդ կլինի։ Այստեղ էլ պետք է սեփականատերերի վերաբաշխում լինի։ Հիմա մարդիկ դեռևս վախեցած են։ Մարդը ե՞րբ է արագ արձագանքում և արագ գործում. երբ չի ունենում այլընտրանք։ Գյուղատնտեսական վարկերի մի նշանակալի հատվածը արտոնյալ ժամանակահատվածով է։ Դա նշանակում է, որ պայմանական մեկ տարով գյուղատնտեսական վարկը տրամադրում են, մեկ տարվա ընթացքում տոկոսները հաշվարկվում, կուտակվում են, գյուղոլորտում շատ դեպքերում նաև կարող է սուբսիդավորվել որոշակի տոկոսը կամ այն ամբողջությամբ։ Հենց մարդիկ բախվեցին վարկերի մայր գումարների մարման խնդրին, եթե ոմանք նույնիսկ խնայողություն ունեն, հաստատ դրանից մարում չեն կատարի, որովհետև ապագան մշուշոտ է, չգիտեն, թե ինչ է լինելու, անորոշության մեջ են, շատ ավելի բարձր ձայնով կխոսեն, ոչ թե լուռ կմնան»,-հավելում է տնտեսագետը։

Բոլոր ուղղություններով խնդիրներ կան՝ անվտանգային, սոցիալական, արտաքին հարաբերություններ, բարոյահոգեբանական։ Այս խնդիրներից յուրաքանչյուրը և բոլորը միասին կարող են «լցնել» հասարակության համբերության բաժակը։ «Դասական քաղտեխնոլոգիան պետք է դնենք մի կողմ և իջնենք հողի վրա՝ հասկանալու իրավիճակը։ Ընտրություններից հետո սովորաբար բոլոր ազգերի մոտ և բոլոր պետություններում տեղի է ունենում խոր հիասթափություն։ Որոշակի ժամանակահատված հանրությունը գտնվում է ապատիայի մեջ։ Բայց իրավիճակի հանգուցալուծումը հետևյալն է. տրիգեր կարող է դառնալ ցանկացած խոսույթ, որը վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, նոր զիջումներին, ընդ որում՝ դրա բացասական փորձն էլ ունենք։ Ունենք Կիրանցի և Ոսկեպարի պաշտպանական շարժում, որը տոտալ ձախողվեց, դրանից հետո կրկին հասարակության մոտ առաջացավ հիասթափություն։ Մարդիկ դուրս եկան հրապարակ, ասացին՝ պատրաստ ենք գործողության, բայց գործողությունը չկար, գործողության մղող մարդը չկար։ Որպեսզի տեղի ունենա ռեալ գործընթաց, պետք է առաջնորդող ուժը կամ անձն իրապես հավատ ներշնչի իր ամբողջ վարքագծով և կենսագրությամբ, որպեսզի նրան որևէ կերպ այլևս չկարողանան կասկածել։ Ցանկացած գործողություն՝ սոցիալական, տնտեսական, սահմանների պաշտպանություն, կարող է դառնալ տրիգեր։ Պետք է լուծվի առաջնորդողի հարցը, և առաջնորդողն օրակարգ բերի։ Կարծում եմ՝ դրա համար դեռ ժամանակ է պետք՝ մի քանի ամիս»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular