ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը։ Գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։

«Վեց տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, սկսվեց 44-օրյա պատերազմը։

Այդ առավոտ մենք Ստեփանակերտում էինք։ Վեցօրյա այցից հետո պատրաստվում էինք վերադառնալ Երևան։ Մեր բարեկամներին տարել էինք Արցախ՝ ցույց տալու մեր Հայրենիքի այդ բնիկ, անփոխարինելի մասը։

Առավոտյան՝ 7:30-ի կողմերը, սկսվեց արհավիրքը։ Մեզ խորհուրդ տվեցին հնարավորինս արագ Գորիսով վերադառնալ Հայաստան։

Այդ օրը մեխվել է հիշողությանս մեջ։ Ոչ միայն որպես պատերազմի առաջին օր։ Այսօրվա հեռավորությունից այն ավելի ու ավելի է ընկալվում որպես մեր ազգային մեծ գահավիժման մեկնարկի ամսաթիվ։

Անցել է վեց տարի։ Բայց մենք, որպես պետություն ու հասարակություն, այդպես էլ չկարողացանք հաղթահարել ո՛չ պարտության հետևանքները, ո՛չ կորստի ցավը, ո՛չ էլ հասկանալ տեղի ունեցածի ամբողջ խորությունը։ Իսկ 2023-ին կորցրեցինք նաև Արցախը՝ իր բնիկ հայ բնակչությամբ․ գրեթե ամբողջ հայ բնակչությունը հարկադրված հեռացավ իր հայրենիքից։

Իմ համոզմամբ՝ դրա գլխավոր պատճառներից մեկը պարտությունից հետո քաղաքական պատասխանատվության բացակայությունն էր։ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը։

Եվ այսօր խնդիրը վաղուց միայն Արցախը չէ։

Մենք կորցնում ենք մեր Հայրենիքի զգացողությունը, մեր ինքնության հենարանները, մեր հավաքական արժանապատվությունն ու դիմադրելու կարողությունը։ Ամեն հաջորդ զիջում կամ կորուստ այլևս ընկալվում է ոչ թե որպես արտակարգ իրադարձություն, այլ որպես հերթականություն։ Սա, թերևս, ամենավտանգավորն է։

Կոչնակը վաղուց է հնչել։

Մեծամասնությունը կարծես ականջ չունի լսելու, իսկ մտահոգ փոքրամասնությունը միջոց ու կազմակերպված ուժ` ընթացքը փոխելու։

Սեպտեմբերի 27-ը միայն զոհվածներին հիշելու օր չէ։ Այն նաև հիշեցում է, որ ժողովուրդները վերջնականապես պարտվում են ոչ միայն պատերազմի դաշտում։ Նրանք պարտվում են այն ժամանակ, երբ հաշտվում են կորստի հետ, սովորում են նահանջին և դադարում են հավատալ, որ դեռ կարող են փոխել իրենց պատմության ընթացքը»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular