Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվում հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում։
Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին։ Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ը, որից հետո ընտրատեղամասերը կփակվեն, և կսկսվի քվեների հաշվարկը։
Քվեարկությունը տեղի կունենա Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում ընտրությունը համամասնական է, իսկ Լերմոնտովոյում, Ֆերիկում և Արզնիում՝ մեծամասնական։
Ընտրական գործընթացին հնարավոր է հետևել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվական հարթակներում։