ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանը և Հայաստանը պայմանավորվել են երկու երկրների սահմանին ստեղծել պարզեցված («կանաչ») մաքսային միջանցք, գրում է todaypress.tv–ն։ Ըստ հաղորդումների պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ջուղայում Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ղեկավար, էկոնոմիկայի փոխնախարար Ֆարուդ Ասգարիի և Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանի հանդիպման ընթացքում։

Հանդիպումից հետո կողմերը ստորագրել են արձանագրություն Իրանի մաքսային ծառայության և Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեի միջև մաքսային համագործակցության ընդլայնման և մաքսային ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրան-Հայաստան սահմանին ներդնել պարզեցված՝ «կանաչ» մաքսային միջանցք։ Ակնկալվում է, որ Նորդուզ-Մեղրի սահմանային անցակետում այդ պարզեցված միջանցքի ստեղծումը կարագացնի մաքսային ձևակերպումները և կկրճատի բեռների սպասման ժամանակը։

todaypress.tv-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Յուսիֆ Բաղիրզադեն նշել է, որ Նորդուզ-Մեղրի երթուղով պարզեցված «կանաչ» մաքսային միջանցք ստեղծելու վերաբերյալ Իրանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը առաջին հայացքից կարող է հակասել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշմանը՝ հատկապես հաշվի առնելով Հարավային Կովկասում ԱՄՆ-ի աճող դերակատարումը: «Սակայն իրականում Իրանն այստեղ տարբերակում է երկու առանձին խնդիր։ Առաջինը վերաբերում է Իրանի և Հայաստանի միջև գործող պետական ​​սահմանով առևտրի դյուրացմանը, իսկ երկրորդը Հայաստանի տարածքում տրանսպորտային կապերը կարգավորող իրավական և աշխարհաքաղաքական մոդելին։

Իրանական Ջուղա քաղաքում կայացած վերջին հանդիպման արդյունքում կողմերը ստորագրել են արձանագրություն, որը վերաբերում է մաքսային համագործակցության ընդլայնմանը, բեռների վերաբերյալ նախնական տեղեկատվության էլեկտրոնային փոխանակմանը և մաքսային ընթացակարգերի արագացմանը»,– ասել է նա։ 

Հայաստանի կառավարության հայտարարության համաձայն «պարզեցված մաքսային միջանցքը» հիմնականում ենթադրում է զննման և ձևակերպման ընթացակարգերի պարզեցում ցածր ռիսկայնություն ունեցող և օրինապահ տնտեսավարող սուբյեկտների համար: Ըստ փորձագետի դա, ըստ էության, չի նշանակում նոր աշխարհաքաղաքական միջանցքի ստեղծում:

«Խոսքը Նորդուզ-Մեղրի գործող սահմանային անցակետի միջոցով բեռնափոխադրումներն ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու մասին է։ Դա մեծ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի, ինչպես նաև Իրանի համար։ Հայաստանը ծառայում է որպես դարպասներից մեկը, որի միջոցով Իրանը մուտք է գործում Կովկաս և ավելի լայն եվրոպական շուկաներ։ Ավելին, Թեհրանը չի ցանկանում, որ Հայաստանի հետ իր սահմանը թուլանա կամ կորցնի իր նշանակությունը տարածաշրջանային կապակցվածության նախագծերի արդյունքում»,– բացատրել է նա։

Հենց այստեղ էլ կայանում է Զանգեզուրի խնդրից հիմնական տարբերությունը։ Ըստ Իրանի պաշտոնական դիրքորոշման Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի բացման վերաբերյալ հիմնարար առարկություններ չկան։ Թեհրանը որպես առաջնային պայման ընդգծում է այն պետությունների ինքնիշխանության և իրավազորության պահպանումը, որոնց տարածքով անցնում են այդ երթուղիները։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ևս սեպտեմբերի սկզբին հայտարարել է, որ բոլոր գործընթացները պետք է իրականացվեն Հայաստանի պետական ​​ինքնիշխանության շրջանակներում։ Այսպիսով, Իրանի ներկայիս մտահոգություններն ավելի շատ վերաբերում են երթուղու կառավարման և անվտանգության մոդելին, քան բուն երթուղուն։ Բնականաբար, կան նաև այլ մտահոգություններ, սակայն քանի որ դրանք չեն կարող ներկայացվել որպես հիմնական պատճառ, Թեհրանն առաջնային պլան է մղում անվտանգության, կառավարման և ինքնիշխանության հարցերը։ Թեհրանը ԱՄՆ-ի մասնակցությամբ ձևավորվող տարածաշրջանային տրանսպորտային նոր մեխանիզմները դիտարկում է որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմավարական ներկայության հնարավոր գործիք։ Հետևաբար, թեև Թեհրանը դեմ է նման նախաձեռնություններին, բայց միաժամանակ ձգտում է պահպանել իր տնտեսական և լոգիստիկ ներկայությունը տարածաշրջանում ընդլայնելով երկկողմ մաքսային համագործակցությունը Հայաստանի հետ։ Ինչպես բացատրել է  Բաղիրզադեն, այդս ոլորտում Իրանի քաղաքականության մեջ կարելի է առանձնացնել երկու զուգահեռ ուղղություն: «Նպատակն է առավելագույնի հասցնել Հայաստանի հետ տնտեսական և տրանսպորտային կապերը միաժամանակ թույլ չտալով, որ երրորդ երկրները (մասնավորապես Միացյալ Նահանգները) վճռորոշ դեր ստանձնեն տարածաշրջանի տրանսպորտային և անվտանգության ենթակառուցվածքների նկատմամբ։ Այս տեսանկյունից Իրանը կարող է «կանաչ միջանցքը» դիտարկել և՛ որպես տնտեսական նախագիծ, և՛ որպես տարածաշրջանային տարանցիկ հանգույցի իր դերը պահպանելու միջոց։ Այս համաձայնագրի կարևոր արդյունքն այն է, որ Թեհրանը չի ցանկանում դուրս մնալ Հայաստանի տրանսպորտային ներուժի օգտագործման գործընթացից, ընդհակառակը, Իրանը ձգտում է մնալ տարածաշրջանային հաղորդակցության ակտիվ և ուղղակի մասնակից բարելավելով սեփական երթուղիների և սահմանային անցակետերի արդյունավետությունը»,– եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular