ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հայաստանում ռուսական ներդրումների շուրջ ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես «կորպորատիվ զավթում» (ռեյդերություն)։ Նրա խոսքով Երևանի գործելակերպը լուրջ մտահոգություն է առաջացնում Մոսկվայում, գրում է svpressa.ru–ն։ 

Ընդ որում հանրապետության ներկայիս իշխանություններն ուղղություն են վերցրել դեպի Ռուսաստանի հետ կապերի խզում, Արևմուտքի հետ համագործակցության ամրապնդում և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնում։ Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ վերաբերմունքում ակնհայտ են թշնամական կեցվածքն ու երկակի ստանդարտները, որոնք ուղեկցվում են «բացահայտ անհեթեթ» փաստարկներով։

Օրինակ Անվտանգության խորհրդի ղեկավարը պնդում է, թե իբր եթե Ռուսաստանը շարունակի կառավարել Հայաստանի երկաթուղիները, հանրապետությունը կկորցնի միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրվելու հնարավորությունները։

2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարի ժամկետով (ևս տասը տարով երկարաձգելու հնարավորությամբ) հանձնվել էր կոնցեսիոն կառավարման «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը («Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկություն)։ Այդ ընթացքում բաժնետիրոջը շահաբաժիններ չեն վճարվել, փոխարենը ամբողջ շահույթը վերաներդրվել է երկաթուղային ցանցի զարգացման մեջ։ Բայց Նիկոլ Փաշինյանը պահանջում էր կոնցեսիան վաճառել երրորդ կողմի՝ իբր միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրումը հեշտացնելու նպատակով, իսկ ավելի ուշ սպառնացել էր արբիտրաժային գործընթացներով և «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ վարձակալական վճարներ կիրառելով։ Վերջին ամիսներին երկաթուղու շուրջ իրավիճակը սրվել է։ Միևնույն ժամանակ, քննադատության թիրախում է հայտնվել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը, որը պատկանում է Սամվել Կարապետյանի ռուսական «Տաշիր» արդյունաբերական-շինարարական խմբին: Անցյալ տարվա մարտին Երևանում որոշում էր կայացվել ազգայնացնել այդ ընկերությունը։ «Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող խորհրդարանն ընդունեց օրենք, որը թույլ է տալիս նշանակել պետական ​​ժամանակավոր կառավարիչ, սակայն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը կասեցրեց այդ որոշումը և կողմերին հորդորեց ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք փաստացի էքսպրոպրիացիա (օտարում) են նշանակում», - հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Բայց չնայած դրան Փաշինյանի թիմը ձգտում է ազգայնացնել ՀԷՑ-ը, մի ընկերություն, որի զարգացման մեջ ռուսական ընկերությունը հարյուրավոր միլիոն դոլարներ է ներդրել։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ​​ինստիտուտի Կովկասի բաժնի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը նշել է, որ Հայաստանում գործում է նաև ատոմակայան, որը կառավարվում է «Ռոսատոմ»-ի կողմից, և դրա հարցով ներկայումս բանակցություններ են ընթանում ոլորտի այլ պոտենցիալ գործընկերների հետ, ամեն ինչ ռազմակայանի հարցից մինչև համագործակցության ցանկացած ձևաչափ, կրճատվում է մինչև նվազագույն մակարդակ։ 

svpressa.ru․– ԵՄ-ում (որին Հայաստանն այդքան ձգտում է անդամակցել) գազը թանկ է, մինչդեռ մեզանից այն ստանում է չափազանց ցածր «բարեկամական» 177,50 դոլար գնով։ Գուցե՞ ժամանակն է, որ սկսենք Երևանին գազի համար հաշիվներ ներկայացնել «եվրոպական սակագներով»։

— Դա բանակցությունների առարկա կդառնա։ Սպասվում է, որ Փաշինյանը շուտով կայցելի Ռուսաստան. համենայնդեպս, նման ծրագիր կար։ Գազի գինը քննարկվող թեմաներից մեկը կլինի, քանի որ նոր տարում պայմանագիրը կարող է չերկարաձգվել, և Հայաստանին կարող են առաջարկվել եվրոպական «ժողովրդավարական» գներ։ Երևանն արդեն հայտարարել է, որ մտադիր է գազ ստանալ հնարավոր բոլոր մատակարարներից, այդ թվում՝ Ադրբեջանից, Իրանից և, գուցե, այլ երկրներից։ Բաքուն սիրով կմատակարարեր գազը, սակայն այլ գնով՝ ոչ թե հենց եվրոպական սակագնով, բայց ռուսականից զգալիորեն բարձր գնով։ Սա ընտրության հարց է։ Հայաստանը որոշել է իր քաղաքական ուղղությունը, սակայն երկիրը չի կարող ընտրել մեկ քաղաքական ուղի և միաժամանակ հետևել բոլորովին այլ տնտեսական ուղու։ Այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել։

«Հայաստանն ինքը՝ իր իսկ գոյությամբ, ռուսական դարավոր ներդրումների արդյունք է. հենց դրա շնորհիվ է, որ պետությունը գոյություն ունի, և որ հայերը պահպանվել են որպես ժողովուրդ, որպես ազգային ինքնության, մշակույթի, լեզվի և ավանդույթների կրողներ, — ասել է «Աշխարհաքաղաքական փորձաքննության կենտրոնի» տնօրեն Վալերի Կորովինը,– այն, ինչ տեղի է ունենում այսօր, ուղղված է նախ և առաջ Հայաստանի և նրա ժողովրդի դեմ։ Հանրապետությունը կանգնած է գոյությունը դադարեցնելու եզրին, և սա պատահականություն չէ։ Ռուսաստանի դեմ ուղղված արևմտյան ռազմավարություններն իրականացվում են Նիկոլ Փաշինյանի՝ Սորոսի գործակալի ձեռքերով։ Այստեղ Հայաստանն ընդհանրապես հաշվի չի առնվում. ո՛չ պետությունը, ո՛չ ժողովուրդը, ո՛չ տնտեսությունը և, անշուշտ, ո՛չ էլ նրա ինքնությունը։ Դրանով է բացատրվում Փաշինյանի և նրա խմբակի կողմից կատարվող անխոհեմ քայլերը։ Նրանց թիկունքում կանգնած է Արևմուտքը, իսկ Արևմուտքին ամենաքիչը հայերն են հետաքրքրում, նրա գլխավոր նպատակը Ռուսաստանին վնասելն է։ Այս համատեքստում էլ Փաշինյանը Հայաստանի համար որևէ կառուցողական սցենար չունի։ Նա գլոբալիստական ​​էլիտաների ներկայացուցիչ է, Արևմուտքի գործակալ, Սորոսի խամաճիկ, ԿՀՎ-ի հետ կապ ունեցող անձ, ինչ ասես, բայց ոչ հայ։ Ռուսաստանը, իհարկե, այս կարճատես քաղաքականության պատճառով կկորցնի առնվազն իր ներդրումները։ Մոսկվային բավական է ընդամենը մատը շարժել Փաշինյանին առանց հետք թողնելու վերացնելու համար, բայց մենք հավատարիմ ենք մնում չմիջամտելու ինքնակործան սկզբունքին։ Մենք արդեն կորցրել ենք ներդրումները, բայց դեռ ոչ բուն Հայաստանը։ Այն դեռ կարելի է փրկել, բայց միայն մեր ռազմավարական շահերի գոտի վերադարձնելու և գործողություններ ձեռնարկելու միջոցով, քանի որ հիմա մենք ականատես ենք լիակատար անգործության»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular