ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր դեպքերում է հակացուցված պատվաստել երեխային. ուղեցույց` ծնողների համար. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պատվաստումների թեման բազմաթիվ ծնողների համար ամենացավոտներից է: Նրանք շարունակ կասկածում են` արժե՞ արդյոք տարբեր հիվանդությունների դեմ պատվաստել երեխային, արդյոք պատվաստանյութն անվտա՞նգ է և այլն:

Առողջապահության նախարարությունն առիթի դեպքում պնդում է, որ պատվաստումն անհրաժեշտ է, որ դրանից խուսափելը կնշանակի երեխային անպաշտպան դարձնել վարակիչ հիվանդությունների դեմ: Նաև վստահորեն երաշխավորում է պատվաստանյութի անվտանգությունը:

Ոչ քիչ դեպքերում դժգոհություններ են լինում նաև բուժաշխատողներից: Ծնողները բողոքում են, որ պատվաստվելուց առաջ երեխան չի զննվել, չի ենթարկվել այս կամ այն լաբորատոր-գործիքային հետազոտության և այլն, թեպետ դրանց մի մասի կարիքն իրականում չի էլ լինում: Իսկ բժիշկները ոչ միշտ են հարկ համարում ծնողների հետ խոսել, նրանց պարզաբանել իրենց քայլերն ու գործողությունները:

Ուրեմն` երեխաներին պատվաստվելու տանելուց առաջ ինչ պետք է իմանան ծնողները, որպեսզի և՛ թույլ չտան բժշկին թերանալ, և՛ նրան չմեղադրեն այնպիսի հետազոտություններ չկատարելու մեջ, որոնց կարիքը չկա:

Շատ հաճախ ծնողները հրաժարվում են պատվաստումից, երբ երեխան հազում է կամ ունի որևէ այլ թեթև հիվանդություն։ Այս մոտեցումը սխալ է։ Իմիջիայլոց, նման իրավիճակում նույնիսկ որոշ բուժաշխատողներ իրենք են հետաձգում երեխայի պատվաստումները։

Համաձայն Առող­ջապահության համաշխարհային կազմա­կերպության` թեթև հիվանդությունների ժամանակ պատվաստելն անվտանգ է և նույնիսկ անհրաժեշտ։ Կան ավելի ծանր հիվանդագին վիճակներ, ինչպես օրինակ՝ օրգանների փոխպատվաստումը, որի դեպքում, մինչ հետագա բուժման պլանավորումը, պատվաստումների իրականացումը նույնիսկ խիստ անհրաժեշտ է համարվում: Եթե երեխայի մոտ նկատվում է ոչ բարձր ջերմություն, թեթև փորլուծություն և երեխայի մոտ չկա սուր վիճակ, դարձյալ նա կարող է պատվաստվել։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հակացուցումները մի քանիսն են.

ա. Եթե պատվաստանյութի նախորդ դեղաչափից երեխայի մոտ եղել է շատ ծանր ալերգիկ կամ անաֆիլակտիկ ռեակցիա (հիմնական նշաններն են՝ եղնջացան, դժվարացած շնչառություն, ճնշման անկում) երեխայի պատվաստումը չի կատարվում տվյալ կոնկրետ պատվաստանյութով,

բ. Եթե երեխայի մոտ առկա է ծանր իմունային անբավարարություն (օրինակ՝ ՁԻԱՀ, չարորակ նորագոյացություններ, իմունիտետը ճնշող դեղամիջոցների և ճառագայթային բուժման կիրառում): Թեթև և միջին իմունային անբավարարության դեպքում նույնիսկ պատվաստումները ցուցում են՝ հետագայում իմունային անբավարարության խորացման պայմաններում երեխային վարակիչ հիվանդությունների ծանր ելքից ապահովագրելու համար:

գ. Եթե երեխայի մոտ առկա են հակացուցումներ կոնկրետ պատվաստանյութերի նկատմամբ (օրինակ՝ զարգացող նյարդաբանական վիճակների դեպքում չի կատարվում կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութ, իսկ հեպատիտ Բ-ի և տուբերկուլոզի դեմ պատվաստում չի կատարվում 1700 գրամից ցածր քաշ ունեցող նորածիններին)։

Բոլոր դեպքերում երեխայի առողջական վիճակը և հակացուցումների առկայությունը գնահատվում է պոլիկլինիկայում` տեղամասային բժշկի, իսկ անհրաժեշտության դեպքում այս նպատակով կազմավորված մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Արդյոք անհրաժե՞շտ է պատվաստումից առաջ հետազոտել երեխային

Պատվաստումներից առաջ բժշկի կողմից պետք է իրականացվի պատվաստվողի զննում (պարտադիր ջերմաչափում, կոկորդի զննում, թոքերի լսում, հարց ու պատասխան` պարզելու` արդյոք երեխայի մոտ նկատվո՞ւմ է ախորժակի անկում, թուլություն), գնահատվում է ընդհանուր առողջական վիճակը և կատարվում է գրանցում բժշկական քարտում: Պատվաստումից առաջ լրացուցիչ լաբորատոր-գործիքային հետազոտությունների անհրաժեշտություն չկա, եթե բժշկի կողմից երեխայի վիճակը գնահատվում է «պրակտիկ առողջ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular