ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գեղարվեստական մարմնամարզությունը (ռուսերեն художественная гимнастика, անգլերեն rhythmic gymnastics) սպորտի և արվեստի համադրություն է։ Մարզիկը երաժշտության ուղեկցությամբ կատարում է խորեոգրաֆիկ, մարմնամարզական և ակրոբատիկ տարրեր միաժամանակ կառավարելով հատուկ մարզագույքը։

Ժամանակակից գեղարվեստական մարմնամարզության հիմնական մարզագույքերն են  oղակը, գնդակը, ժապավենը, գուրզերը և պարանը: Այն բնութագրում է որպես մարզաձև, որը մեծ ազդեցություն է կրել բալետից և ժամանակակից պարից։ Կարևոր են ճկունությունը, երաժշտական մեկնաբանությունը, մարմնի վերահսկողությունը և մարզագույքի հետ բարդ գործողությունները։

Գեղարվեստական մարմնամարզությունը մեկ օրում և մեկ մարդու կողմից չի ստեղծվել։ Դրա ձևավորման վրա ազդել են մարմնամարզությունը, պարարվեստը, բալետը և տարբեր առարկաներով շարժումների մշակույթը։ Օրինակ գնդակով խմբային շարժումների պատկերներ հայտնի են դեռևս Հին Եգիպտոսի մշակույթից։ Նաև հին հունական աղբյուրներում են նշվում գնդակով խաղերի և պարային գործողությունների հիշատակումներ։ Սակայն դրանք ժամանակակից գեղարվեստական մարմնամարզություն չէին, այլ ավելի հեռավոր նախատիպեր։

XIX դարի վերջին և XX դարի սկզբին Եվրոպայում տարածվել են մարմնամարզության նոր դպրոցներ։ Հատկապես կարևոր էին շվեդական, գերմանական և ֆրանսիական մարմնամարզական համակարգերը։ Դրանք էլ աստիճանաբար սկսեցին ներառել երաժշտություն, ռիթմիկ շարժումներ, պարային տարրեր և խմբային վարժություններ։

Այս բոլոր գաղափարների միավորումն էլ հետագայում դարձավ գեղարվեստական մարմնամարզության ձևավորման հիմքերից մեկը։ Ընդ որում XX դարի առաջին կեսին գեղարվեստական մարմնամարզության զարգացման գլխավոր կենտրոններից մեկը Խորհրդային Միությունն էր։ 1946 թվականին էլ այն ԽՍՀՄ-ում դարձել է ինքնուրույն մարզաձև «Գեղարվեստական մարմնամարզություն» անվամբ։ Այդ սպորտաձևի պատմության մեջ մեծ դեր է ունեցել նաև Բուլղարիան։ 1951 թվականին Բուլղարիայում ձևավորվել էր մարզաձևի սեփական դպրոցը, որը տարբերվում էր խորհրդային մոտեցումից։ Եթե խորհրդային դպրոցը մեծ ուշադրություն էր դարձնում դասական պարին և շարժումների գեղեցկությանը, ապա բուլղարական դպրոցը հատկապես զարգացրել էր ռիսկային տարրերը՝ նետումներ, արագ բռնումներ և ավելի բարդ գործողություններ մարզագույքով։

Գեղարվեստական մարմնամարզության համար հսկայական նշանակություն է ունեցել 1963 թվականը։ Այդ տարի Բուդապեշտում անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության առաջին աշխարհի առաջնությունը։ Նույն թվականին էլ այն պաշտոնապես դարձել է FIG-ի առանձին մարզաձև։ Գեղարվեստական մարմնամարզությունը Օլիմպիական խաղերի պաշտոնական ծրագրում հայտնվել է 1984 թվականին՝ Լոս Անջելեսում։ Սկզբում Օլիմպիական խաղերում գեղարվեստական մարմնամարզությունը ներկայացված էր միայն անհատական մրցումով, ապա 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում ավելացավ խմբային մրցումը։ Խմբային վարժություններում մի քանի մարզուհիներ պետք է գործեն գրեթե որպես մեկ օրգանիզմ՝ կատարելով միաժամանակյա շարժումներ, փոխանցումներ և մարզագույքի փոխանակումներ։

Հայաստանում գեղարվեստական մարմնամարզությունը գործող մարզաձև է և ունի մարզիկներ, մարզիչներ ու մարզական կառույցներ։  Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի ազգային ֆեդերացիաների ցանկում ներկայացված է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, որի գործունեության ոլորտների մեջ ընդգրկված է նաև գեղարվեստական մարմնամարզությունը։ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գործունեությունը ներառում է մի քանի ուղղություններ, այդ թվում՝ գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, ակրոբատիկա, բատուտային մարմնամարզություն։

Возможно, это изображение танцы

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular